416.92
4.78
387.22
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը հարձակվել է դե-ֆակտո անկախ Ղարաբաղի վրա. Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը (ՖՈՏՈ)

18:02
27 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի առաջնորդ Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Արցախի դեմ ռազմական գործողւթյունների դադարեցման գործում:

«Այսօր առավոտյան արթնացել եմ՝ իմանալով Լեռնային Ղարաբաղի վրա (դե-ֆակտո անկախ պետություն, որը բնակեցված է հայերով) ադրբեջանական բանակի ձեռնարկած լայնամասշտաբ գործողությունների մասին, որոնց թիրախը Ստեփանակերտի քաղաքացիական բնակչությունն է և հարակից տարածքները»,- նշել է Մխիթարյանն իր Facebook-յան էջում:

Մխիթարյանը կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ ոտքի կանգնել և աջակցել զինված գործողությունների դադարեցմանը, որոնք ուղղված են տարածաշջանի խաղաղությանն ու անվտանգությանը:

«Մենք ունենք մեր Հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք առանց գոյության վտանգի: Մեր երեխաները իրավունք ունեն ապրել խաղաղության պայմաննեում,այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում: Ես միշտ իմ ազգի կողքին եմ»,- գրել է Մխիթարյանը:

 Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ: ՊԲ–ն ոչնչացրել է հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։

Ադրբեջանի ԶՈւ–ն հրետակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը։ –0–


 

I woke up this morning learning about the large scale attack of Azerbaijani army on #NagornoKarabakh (a de-facto...

Опубликовано Henrikh Mkhitaryan Воскресенье, 27 сентября 2020 г.

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել