Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
14:18
08 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել խաբեության մասին DV-2024-ում կամ գրին քարտի խաղարկությունում շահելու կապակցությամբ։
Ինչպես նշվում է դեսպանատան հայտարարության մեջ, DV-2024-ում կամ գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ Էլ․ փոստով, նամակով, տեքստային հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգով ստացված ցանկացած ծանուցում կեղծիք է։
«Շահման մասին տեղեկություն ստանալու միակ ճանապարհը կարգավիճակի ստուգումն է dvprogram/state.gov/ESC էջում», – նշվում է հայտարարության մեջ։–0–
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը