Յուլիա Նաչալովայի հայրը նշել է երգչուհու մահվան պատճառը

16.03.2019, 23:18
Յուլիա Նաչալովայի հայրը նշել է ե:րգչուհու մահվան պատճառը:
Յուլիա Նաչալովայի հայրը նշել է երգչուհու մահվան պատճառը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երգչուհի Յուլիա Նաչալովան մահացել է սրտի կանգից արյան վարակի հետևանքով։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով երգչուհու հորը` կոմպոզիտոր Վիկտոր Նաչալովին։

Յուլիա Նաչալովան մահացել է շաբաթ օրը 38 տարեկանում մոսկովյան հիվանդանոցներից մեկում։ Նույն օրն ավելի վաղ բժիշկները վիրահատել էին երգչուհու ոտքը։

«Ուժեղ թարախակույտ, արյան վարակում։ Սիրտը չի դիմացել», – նշել է Նաչալովը։

Նրա խոսքով, «բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ, ջանացել են», սակայն երգչուհուն փրկել չի հաջողվել։

Հոգեհանգստի ամսաթիվն ու վայրը դեռ հայտնի չեն, նշել է նա։–0–