ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. YouTube վիդեոհոսթինգը տեղեկացրել է մասշտաբային խափանման մասին, որից հետո բոլոր ծառայությունների աշխատանքը վերականգնվել է, հաղորդում է
ARKA Telecom հեռահաղորդակցական պորտալը։
«Մենք վերադարձանք։ Ներողություն ենք հայցում խափանման համար։ Այն վերացվել է Youtube-ի բոլոր սարքերում և ծառայություններում, շնորհակալություն համբերատարության համար», – նշել է Youtube-ի ղեկավարությունը Twitter–ի իր էջում։
Ավելի վաղ ինտերնետ ռեսուրսների աշխատանքին հետևող Downdetector պորտալը տեղեկացրել էր, որ խափանումներ են գրանցվել Google ամերիկյան կորպորացիայի հարթակներում, այդ թվում` Youtube–ում, ինչպես նաև YouTube TV և YouTube Music սթրիմինգային և երաժշտական ծառայություններում։–0–