416.78
5.16
388.79
+16
Եղանակը Երևանում
Հայ

7 վիտամինային ըմպելիքներ. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար

19:42
05 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել։

AdMe.ru–ն ներկայացրել է 7 խիտ ըմպելիքներ, որոնք վիտամինների իսկական գանձարան են։

1. Կիվի–լայմ–նուռ

Киви, лайм, гранат

Բաղադրիչներ

• 6 խոշոր կիվի
• 4 լայմ
• 1 մեծ նուռ

Պատրաստման եղանակը

Կիվին մաքրել և խոշոր խորանարդիկներով կտրատել, լայմերը երկու կես անել։ Մեկ լայմի կենտրոնից երկու բարակ շրջանակներ առանձնացնել։ Լայմերը հյութաքամել։ Նուռը կիսել և հատիկներն առանձնացնել։ Կիվիի կտորները և լայմի հյութը տեղավորել բարձր տարայի մեջ և մանրացնել ընկղմվող բլենդերի օգնությամբ։ Բաժակի մեջ դնել լայմի շրջանակները և նռան հատիկները, վրան ավելացնել կիվիի խյուսը։

2. Խնձոր–նուշ

Яблоко, миндаль

Բաղադրիչներ

• 5 նուշ
• 1 խնձոր
• 1 բանան
• 1/2 բաժակ կաթ
• 1/4 թեյի գդալ դարչին

Պատրաստման եղանակը

Բանանը կեղևահան անել, խնձորը երկու կես անել և հեռացնել կորիզները։ Մրգերը խորանարդաձև կտրատել, դնել բարձր տարայի մեջ, ավելացնել նուշը, կաթը և դարչինը և ընկղմվող բլենդերի օգնությամբ խյուսի վերածել։ Մատուցելուց առաջ վրան կարելի է գեղեցկության համար դարչին ցանել։

 3. Բազուկ – նարինջ – կոճապղպեղ

Свекла, апельсин, имбирь

Բաղադրիչներ

• 1/4 միջին բազուկ
• 1 նարինջ
• 2 ոչ մեծ գազար
• մի կտոր կոճապղպեղ

Պատրաստման եղանակը

Բազուկը մաքրել, կտրատել կտորների և բլենդերով մանրացնել։ Ստացված հյութի վրայից վերցնել փրփուրը և մոտ երկու ժամով դնել սառնարանը, քանի որ այն միանգամից խմել չի կարելի։ Նարինջը մաքրել և փոքր հատվածների բաժանել, գազարն ու կոճապղպեղը մաքրել և խորանարդաձև կտրատել։ Բոլոր բաղադրիչները, ներառյալ բազուկի հյութը, տեղավորել տարայի մեջ և խյուսի վերածել։

4. Խնձոր – նեխուր

напиток

Բաղադրիչներ

• 1 վարունգ
• 1 կանաչ խնձոր
• 200 գ նեխուր
• 1 լայմ կամ կիտրոն
• սամիթ կամ մաղադանող

Պատրաստման եղանակը

Վարունգը, խնձորը, նեխուրը և կանաչին մանր կտրատել և մանրացնել բլենդերում։ Լայմը հյութաքամել, ավելացնել բանջարեղենային խյուսին և լավ խառնել։

5. Կոճապղպեղ – արքայախնձոր

ананас напиток

Բաղադրիչներ

• 1 բանան
• 1 թարմ հասած արքայախնձոր
• մի կտոր թարմ կոճապղպեղ
• 1/2 բաժակ հունական յոգուրտ (կարելի է փոխարինել կաթով)

Պատրաստման եղանակը

Բանանը, արքայախնձորը և կոճապղպեղը մաքրել և կտրատել խորանարդաձև։ Տեղավորել բարձր տարայի մեջ, ավելացնել յոգուրտ և խյուսի վերածել բլենդերի օգնությամբ։ Իր համով այս ըմպելիքը ոչ ալկոհոլային «Պինա կոլադա» կոկտեյլ է հիշեցնում։

6. Խուրմա – արմավ (խուրմա)

финики

Բաղադրիչներ

• 1 –2 անկորիզ արմավ
• 1 բանան
• 1 նուշի կամ կովի կաթ
• 1/4 թեյի գդալ դարչին

Պատրաստման եղանակը

Բանանը կեղևահանել, բոլոր մթերքները տեղավորել բարձր տարայի մեջ և խյուսի վերածել բլենդերի օգնությամբ։

7. Նարինջ – գազար – բանան

Апельсин, морковь, банан, сок, фреш

Բաղադրիչներ

• 2 միջին գազար
• 1 բանան
• 1 նարինջ
• մի բուռ վարսակի փաթիլներ
• 1/2 լիտր նարինջի հյութ

Պատրաստման եղանակը

Բոլոր մթերքները մաքրել, խնձորից և նարնջից հեռացնել կորիզները։ Խորանարդաձև կտրատելուց հետո մանրացնել։ Ավելացնել վարսակի փաթիլները և ևս մեկ անգամ լավ խառնել, այնուհետև ավելացնել նարնջի հյութը և լավ հարել։

Շաբաթվա ամեն օրը պատրաստելով այս ըմպելիքներից յուրաքանչյուրը` դուք ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը, այլ նաև վիտամիններով կհարստացնեք ձեր օրգանիզմը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում