Երկարատև քունը վտանգավոր է կյանքի համար. բժիշկներ
07.07.2019,
19:28
Բժիշկները պարզել են, որ երկարատև քունը վտանգավոր է կյանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայի համալսարաններից մեկի գիտնականները պարզել են, որ 7-8 ժամից ավել տևող քունն ավելացնում է վաղաժամ մահվան ռիսկը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Journal of the American Heart Association-ին:
Գիտնականները վերլուծել են 74 հետազոտությունների արդյունքները, որոնցում մասնակցել է ավելի քան 3 մլն մարդ: Պարզվել է, որ հետազոտության այն մասնակիցները, ովքեր քնել են օրական մոտ 10 ժամ, 30%–ով ավելի շատ են հակված վաղաժամ մահվան, քան նրանք, ովքեր քնել են օրական մոտ 8 ժամ: 10-ժամյա քունը 56%–ով ավելացրել է գլխուղեղի կաթվածից մահվան ռիսկը և 49%–ով՝ սիրտ–անոթային հիվանդություններից: Քնի վատ որակը 44%–ով բարձրացրել է կորոնարային անբավարարության զարգացման ռիսկը:
Գիտնականները պարզաբանում են, որ քնի նորմայից փոքր ինչ շեղումն ավելացնում է սրտի հիվանդությունների զարգացման վտանգը: Նրանք խորհրուրդ են տալիս բժիշկներին ավելի շատ ուշադություն դարձնել հիվանդների քնի որակի ու տևողության վրա։–0–
Загружается новость ... "Лево"