Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել (ՖՈՏՈ)

25.04.2022, 20:32
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել, ինչպե՞ս կանվանակոչեն նրան ՖՈՏՈ
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգում էգ առյուծ է ծնվել:

Ինչպես նշված է այգու Facebook-յան էջում, վերջին անգամ այգում առյուծ ծնվել է 2011 թվականին՝ 1 արու և 2 էգ: 

Կորյունը մի քանի օրական է: Ապրում է ծնողներից առանձին, քանի որ մայրը նրան չի պահել իր մոտ: Պահվում և խնամվում է հատուկ պայմաններում, կերակրվում է հատուկ կաթով 2 ժամը մեկ անգամ, որի համար այգու տնօրենի ժ/պ-ի կարգադրությամբ սահմանվել է խնամողների գիշերային հերթափոխ։

Այգու թիմը որոշել է կորյունի անվան ընտրության մրցույթ կազմակերպել՝ Աֆֆինա, Գիսանե կամ Գիտա: 

Այգու Facebook-յան էջում հրապարակվել են նաև նորածնի ու մոր լուսանկարները:-0-