ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Առաջիկա ամիսներին Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով, որոնք ձեռք կբերվեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ: Այս մասին ասվում է շաբաթ օրը Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում հրապարակված տեսանյութում։
Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում: Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը:
Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի, ավտոբուսների գնման մրցույթը կտևի մինչև հունիսի 12-ը, և բոլոր առաջարկները ուղարկվելու են ՎԶԵԲ, այլ ոչ թե քաղաքային վարչակազմ:
«Մենք միայն ընկերությունների՝ մրցույթին մասնակցլու երաշխիքներ կստանանք: Կազմակերպությունները պետք է գրանցվեն ՎԶԵԲ կայքում դրան մասնակցելու և առաջարկությունների ամբողջ փաթեթը ներկայացնելու համար», - ասել է Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ Արման Պետրոսյանը:
Ինչպես նշել է Սարգսյանը, մրցույթի փաթեթը պատրաստվել է այս տարվա փետրվարին, բայց չի հրապարակվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Նախատեսվում է նաև ավտոբուսների համար կայանատեղի կառուցել: Աշխատանքները կսկսվեն մայիսի երկրորդ կեսին, իսկ տրանսպորտային միջոցների առաքումից հետո քաղաքը կունենա նոր կայանատեղի, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին», - ասաց նա:
Երևանում նախատեսվում է ստեղծել չորս նոր ավտոբուսային պարկ իրենց՝ սեփական գազալցակայաններով:
Այս փուլում Երևանի տրանսպորտային ցանցում գործում է շուրջ 250 մեքենա, որոնք սպասարկում են 19 երթուղի:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում