ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Բրուքս անունով երեքամյա տղան ԱՄՆ-ի Օստին քաղաքի իրենց տան բակում խաղալիս նկատել է անսովոր, վառ վարդագույն երանգով ծղրիդի: Տղայի մայրիկին՝ Էլիսոն Բարգերին, հաջողվել է նկարել այդ հազվադեպ միջատին, հայտնում է ռուսական
National Geographic-ը:
«Բրուքսը սիրում է բզեզներին, այդ պատճառով նա այնպես է արձագանքել, ինչպես կարձագանքեր խաղալիք գտնելիս: Նա երկար ժամանակ զրուցել է ծղրիդի հետ: Մենք դրա մասին ոչինչ չէինք մտածում, մինչև ես համացանցում չփնտրեցի և չհասկացա, թե որքան հազվադե է նման բան հանդիպում»,- ասել է Էլիսոնը:
Ծղրիդները վարդագույն երանգ են ստանում գենետիկ մուտացիայի հետևանքով:
«Եթե դուք գիշատիչ լինեիք, որը ծղրիդներով է սնվում, դուք վարդագույն միջատին ավելի արագ կնկատեիք, քան կանաչին: Վարդագույն ծղրիդների համար ապրելն ավելի դժվար է, քանի որ նրանք կանաչ միջավայրում են ապրում»,- ասել է Դելավեր նահանգի համալսարանի միջատաբան Ջարեդ Ալին:-0-