ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանյան լիճը մաքրվում է։ Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում։
Загружается новость ... "Лево"
«Մաքրվում է Երևանյան լճի ջրամբարի պատվարի ջրթող հատվածում կուտակված աղբը»,- նշվում է գրառման մեջ։
Ըստ տեղեկության՝ առատ տեղումների հետևանքով Հրազդան գետից ջրի հետ դեպի լիճ է հոսել նաև մեծ քանակության կենցաղային աղբ, ճյուղեր:
«Այստեղ մաքրման աշխատանքները լինելու են շարունակական»,- հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։-0-