Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
15.06.2022,
15:07
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանն այսօրվանից` հունիսի 15–ից, չեղարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերի և թեստերի ներկայացման պահանջը, հաղորդում է Կոմերսանտը` հղում անելով Վրաստանի կառավարության որոշմանը, որը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։
Վրաստանի իշխանությունները մարտին հայտարարել էին, որ երկրում շուտով կավարտվի COVID–19–ը համավարակը։ Երկրում ընդհանուր առմամբ հիվանդացել է ավելի քան 1,6մլն մարդ, մահացել է 16,8 հազար մարդ։–0–