Որքան ջուր է պետք խմել օրվա ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Որքա՞ն ջուր է անհրաժեշտ խմել ամեն օր և ինչպե՞ս հաշվարկել սեփական անհրաժեշտ նորման:
Մեր օրգանիզմի 80 տոկոսը բաղկացած է ջրից: Սակայն մենք այն շատ քիչ ենք օգտագործում: Օրվա ընթացքում մենք կարող ենք խմել մի քանի բաժակ սուրճ, թեյ, հյութ, գազավորված ըմպելիք, սակայն այդ ամենը չի փոխարինի մաքուր խմելու ջրին, հայտնում է ainteres.ru կայքը:
Առավել ևս՝ ոչ ոք չի մտահոգվում օրգանիզմում ջրային հավասարակշռության պահպանման կարևորության մասին: Իսկ մեր օրգանիզմն այնպես է գործում, որ մենք հազվադեպ ենք ծարավի զգացում ունենում: Ուտել ցանկանում են կանոնավոր կերպով, իսկ խմել՝ ոչ:
Հասուն մարդուն պետք է ստիպել ջուր խմել՝ առանց ծարավի զգացում ունենալու: Իսկ անհրաժեշտ նորման կազմում է մինչև երկու լիտր: Ամեն ինչ կախված է մարմնի զանգվածից և այն պայմաններից, որում մարդ գտնվում է:
Օրվա ընթացքում անհրաժեշտ ջրի քանակը կարելի է հաշվարկել բանաձևի միջոցով.
Կանայք
(քաշ * 0,03) + (ֆիզիկական ակտիվությունը՝ ժամերով արտահայտված * 0,4) = լիտրեր
Տղամարդիկ
(քաշ * 0,04) + (ֆիզիկական ակտիվությունը՝ ժամերով արտահայտված * 0,6) = լիտրեր
Չմոռանալու համար ջուր խմելու ժամերը, կարելի է օգտվել համացանցում առկա հատուկ հավելվածներից: -0-