553.35
6.78
477.31
+3
Եղանակը Երևանում
Հայ

«Որքան գեղեցիկ եք Քսենիա և Էրիկ». Քսենիա Բորոդինան հայ ընտրյալ ունի (ՖՈՏՈ)

21:25
31 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Դոմ 2»-ի 38-ամյա հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան պաշտոնապես հայց է ներկայացրել ամուսնուց ՝ 40-ամյա գործարար Կուրբան Օմարովից բաժանվելու պահանջով:

Загружается новость ... "Лево"

Ամուսինների բաժանման մասին լուրերը վաղուց էին շրջանառվում, բայց ոչ Քսենիան, ոչ էլ Կուրբանը դրանք ոչ մի կերպ չէին մեկնաբանում։

Իր Instagram-ում Բորոդինան հայտարարել է, որ ամուսնալուծվում է դավաճանության պատճառով, որը նա չէր կարող ներել: Այնուամենայնիվ, ոչ վաղ անցյալում, իր հարցազրույցներից մեկում Քսենիան պնդում էր, որ Օմարովը ոչ կոնֆլիկտային, պարկեշտ անձնավորություն է, ով միշտ առաջինն է գնում հաշտության:

Ապահարզանից հետո Բորոդինան որոշել է նշել իրադարձությունն ու տորթով ու պարերով ուղեկցվող երեկո է կազմակերպել ընկերուհիների հետ։

Հեռուստաաստղը քննադատության է ենթարկվել նման խնջույք կազմակերպելու համար: Որոշ օգտատերեր էլ նույնիսկ հեռուստաաստղին խորհուրդ են տվել ներել նախկին ամուսնուն, և պահպանել ընտանիքը` հանուն երեխաների։

Բորոդինան որոշել է պատասխանել մեղադրանքներին ու հրապարակում է արել Instagram-յան էջում։

«Ես չեմ դադարել ընտանեկան մարդ լինել։ Նրանք, ովքեր ինձ խորհուրդներ են տալիս, թե ինչպես էր հարկավոր ապրել․ զբաղվեք ձեր երջանիկ կյանքով ու ձեր հիասքանչ ամուսիններով, իսկ իմ կյանքի դեպքում ես ինքս ինչ-որ կերպ գլուխ կհանեմ։ Ապրեք, ինչպես ճիշտ եք համարում, բայց մի սովորեցրեք մյուսներին, եթե դա ձեր մասնագիտությունը չէ, եթե մարդիկ չեն խնդրել։ Ես անելու եմ այն, ինչ ցանկանում եմ, ապրելու եմ այնպես, ինչպես հարկավոր եմ համարում, և ես չեմ ամաչում ոչ մի օրվա համար։ «Երջանիկ» կանայք խորհուրդներ են տալիս, որ շարունակեմ հանդուրժել ամեն ինչ: Մի նախանձեք, որ ձեզ ամուսնալուծության համար տորթ չեն բերի։ Գուցե դուք ուրախ էիք դրա համար, սակայն ստիպված եք ապրել այնպես, ինչպես ապրում եք։ Բոլորին սեր ու երջանիկ կյանք, սիրեք ու սիրված եղեք»,- գրել է Քսենիան։

Հրապարակումից հետո համացանցում լուրեր էին շրջանառվում, թե Քսենիան նոր ընտրյալ ունի: Ինքը՝ Քսենիան խուսափել է պատասխանել նոր ընտրյալի մասին հարցերին, սակայն ակնարկել է, որ նրա սիրտն արդեն զբաղված է մեկ այլ տղամարդով։

Երեկ Բորոդինան մասնակցել է երեկույթի, և հագել է վառ կարմիր, ատլասե զգեստ և ամբողջ երեկոն անցկացրել է մեկ այլ հյուրի՝ Էրիկ Ավագյանի գրկում։

Հաղորդավարուհու ռոմանտիկ գրկախառնված պարը նոր ընտրյալի հետ նկարահանել է զույգի ընկերը՝ ոճաբան Ալեքս Նադիրյանը։

Ксения Бородина

 «Որքան գեղեցիկ եք Քսենիա և Էրիկ»,- տեսանյութը մակագրել է նորաձևության փորձագետը։

Հիշեցնենք, որ Քսենիա Բորոդինան և Կուրբան Օմարովը ամուսնացել էին 2015-ին։ Բորոդինայի և Օմարովի ամուսնալուծության մասին լուրերը սկսել էին շրջանառվել հունիսի վերջից։–0– 

Partners News
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:37
22 Հոկտեմբերի 2021
Հրապարակվել է Ալեք Բոլդուինի լուսանկարն օպերատորի սպանությունից հետո (ՖՈՏՈ)
Հրապարակվել է Ալեք Բոլդուինի լուսանկարն օպերատորի սպանությունից հետո.ՖՈՏՈ
12:06
21 Հոկտեմբերի 2021
Որո՞նք են կորոնավիրուսի «դելտա» շտամի ախտանշանները. պարզաբանում են հայաստանցի բժիշկները (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի բժիշկները պարզաբանում են, թե որոնք են կորոնավիրուսի «դելտա» շտամի ախտանշանները.ՎԻԴԵՈ
11:57
20 Հոկտեմբերի 2021
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
11:25
20 Հոկտեմբերի 2021
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը շաքարի նվազագույն պարունակությամբ
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
23:37
19 Հոկտեմբերի 2021
«Ողջույն աշխարհ». ծնվել է Լիլիթ Հովհաննիսյանի և Վահրամ Պետրոսյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
«Ողջույն աշխարհ». ծնվել է Լիլիթ Հովհաննիսյանի և Վահրամ Պետրոսյանի առաջնեկը.ՖՈՏՈ
14:38
19 Հոկտեմբերի 2021
Հղիներին արժե՞ պատվաստել, թե ոչ. պարզաբանում են փորձագետները
Հղիներին արժե՞ պատվաստել, թե ոչ. պարզաբանում են փորձագետները
23:08
16 Հոկտեմբերի 2021
Մահացել է Վանո Սիրադեղյանը
Կյանքից հեռացել է Վանո Սիրադեղյանը
15:55
13 Հոկտեմբերի 2021
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ
16:03
06 Հոկտեմբերի 2021
7 օրում ազատվեք 7 կգ ավելորդ քաշից. արդյունավետ դիետա
Այս անհավանական դիետայի շնորհիվ հնարավոր է 7 օրում ազատվել 7 կգ ավելորդ քաշից
11:57
05 Հոկտեմբերի 2021
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը (ՖՈՏՈ)
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը.ՖՈՏՈ
11:42
05 Հոկտեմբերի 2021
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
10:46
05 Հոկտեմբերի 2021
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին