625.46
6.97
521.04
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում

17:17
10 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ժամանակակից աշխարհում սառնարանը սովորաբար օգտագործվում է որքան հնարավոր է երկար ժամանակ մթերքը թարմ և համեղ պահելու համար։ Սառնարանում ստեղծված պայմանները թույլ են տալիս «երկարացնել» գրեթե յուրաքանչյուր մթերքի «կյանքը», սակայն այդ պայմանները կարող են «մահացու» լինել որոշ մթերքների համար, գրում է vokrugsveta.ru–ն` հղում անելով The Independent–ին։

Լոլիկ

помидоры, перец

Ցածր ջերմաստիճանը (5 °C–ից ցածր) վնասակար է լոլիկի համար, նշում է ամերիկացի Ջոզեֆ Մերկոլան, ով ստեղծել է քաշի նվազեցման և առողջ սննդակարգի համակարգը։ Չափից դուրս սառեցումը բացասաբար է ազդում լոլիկի պարունակության, արտաքին տեսքի և համի վրա։ Սխալ է նաև սառնարանում պահել  մինչև վերջ չհասած լոլիկները, քանի որ դրանցում դադարում է հասունացման գործընթացը։

Կարտոֆիլ

 картофель

Սառնարանը վնասակար է նաև կարտոֆիլի համար։ Այն պետք է պահել չոր և զով վայրում։ Իսկ սառնարանի ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ կարտոֆիլի  օսլան վերածվում է շաքարի, ինչի պատճառով այն փոխում է իր գույնն ու դառնում քաղցրահամ։

Սոխ

 Лук

Չոր և զով վայրում է պետք պահել նաև չմաքրած սոխը։ Նրան անհրաժեշտ է օդի մշտական շրջանառություն, ինչը չի կարելի ապահովել սառնարանային պայմաններում։ Սոխը կարելի է պահել սառնարանում միայն, երբ այն մաքրված է և պատրաստ մշակման։

Սխտոր

 чеснок

Մասնագետները խորհուրդ են տալիս սխտորը պահել չոր, մութ, սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Սխտորը սառնարանում պահելու դեպքում այն կարող է բորբոսնել։

Բանան

 бананы

Հասած բանանը կարելի է սառնարանում պահել մի քանի օր։ Սակայն, եթե սառնարանում մնա դեռ չհասած, կանաչավուն բանանը, այն շատ արագ կփչանա։ Կանաչավուն բանանը սառնարանից հանելուց հետո նրա կեղևն անմիջապես կսևանա։

Հաց

хлеб 

Սառնարանը վնաս է նաև հացի համար։ Հետաքրքիր է, որ հացի սառեցումը ավելի քիչ վնաս կտա, քան սառնարանում պահելը։ Շատ ցածր ջերմաստիճանը կարող է երկար ժամանակով կանխել հացի չորացումը, իսկ օրինակ 4–6 °C–ը, հակառակը, արագացնում է այդ գործընթացը։ –0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:38
05 Մայիսի 2021
3 սերունդ. Լոպեսը մոր և դստեր հետ հետաքրքիր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
3 սերունդ. Լոպեսը մոր և դստեր հետ հետաքրքիր լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
14:34
30 Ապրիլի 2021
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
18:17
28 Ապրիլի 2021
Հորոսկոպի 5 նշան, որոնց ներկայացուցիչները հազվադեպ են հիվանդանում
Որոնք են հորոսկոպի 5 նշանները, որոնց ներկայացուցիչները հազվադեպ են հիվանդանում
17:25
28 Ապրիլի 2021
Երիտասարդանալու ժամանակն է. պիլինգ տան պայմաններում
Երիտասարդանալու ժամանակն է. պիլինգ տան պայմաններում
16:30
28 Ապրիլի 2021
Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
Գիտնականները բացահայտել են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
15:25
28 Ապրիլի 2021
Քիմ Քարդաշյանի մոտ, կարծես, նոր սիրավեպ է. նա դեռ պաշտոնապես չի բաժանվել Քանյեի հետ
Քիմ Քարդաշյանի մոտ, կարծես, նոր սիրավեպ է. նա դեռ պաշտոնապես չի բաժանվել Քանյեի հետ
13:35
28 Ապրիլի 2021
Մազերի աճն արագացնող 6 մթերք
Ներկայացնում ենք մազերի աճն արագացնող 6 մթերք
13:51
27 Ապրիլի 2021
Ազատվում ենք ավելորդ կիլոգրամներից. 3 արդյունավետ բեռնաթափման միջոց
Ներկայացնում ենք 3 արդյունավետ բեռնաթափման օրեր, որոնց միջոցով կարելի է հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից
21:35
26 Ապրիլի 2021
Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել
Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել
20:25
26 Ապրիլի 2021
Հայտնի է ստամոքսը «սպանող» տարածված սովորությունը
Հայտնի է ստամոքսը «սպանող» տարածված սովորությունը
19:17
26 Ապրիլի 2021
Աշխարհի 15 ամենաօգտակար մթերքները
Ներկայացնում ենք աշխարհի 15 ամենաօգտակար մթերքները
12:46
23 Ապրիլի 2021
Երկշաբաթյա դիետա. 10 կգ նիհարելու պարզ միջոց
Ներկայացնում ենք երկու շաբաթ տևողությամբ դիետա, որի միջոցով հնարավոր է նիհարել 10 կիլոգրամ