ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ վաստակավոր բժիշկ, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Օլգա Շարապովան նշել է, որ Ամանորին ավելի լավ է հրաժարվել երշիկից և մայոնեզով աղցաններից։
Загружается новость ... "Лево"
«Առաջին հերթին պետք է հրաժարվել մայոնեզով աղցաններից, դրանք պարունակում են մեծ թվով կալորիաներ, նման աղցանները շատ շուտ փչանում են», – նշել է Շարապովան, հաղորդում է
life.ru-ն`հղում անելով «Մոսկվա» գործակալությանը։
Բժիշկը խորհուրդ է տվել երշիկեղենը փոխարինել տանը պատրաստվող ճաշատեսակներով, օրինակ, տապակել հավ, հնդկահավ` չօգտագործելով ավելորդ ճարպեր։
Մեծ կալորիականություն ունեցող թխվածքների փոխարեն Շարապովան խորհուրդ է տալիս ուտել միրգ։ Սակայն չարժե Ամանորին համտեսել էկզոտիկ մրգեր, քանի որ դրանք «կարող են հանգեցնել բացասական հետևանքների, և այլ կողմնակի մթերքների օգտագործման պատճառով դժվար կլինի պարզել ալերգենը», – նշել է Շարապովան։
Բացի այդ, շատ կարևոր է ալկոհոլի ճիշտ ընտրությունը։ Պետք է գնել միայն որակյալ և հավաստագրված խմիչք։ Ավելի նախընտրելի են չոր գինիներն ու չոր շամպայնը, քանի որ քաղցր խմիչքում շատ շաքարավազ կա։–0–