411.99
4.03
390.88
+16
Եղանակը Երևանում
Հայ

Վնասակար մթերք. ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

16:53
17 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գիտնականները խորհուրդ են տալիս ապագա մայրիկներին ուշադրություն դարձնել, թե որքան ճարպ են նրանք օգտագործում։

Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որպեսզի պարզեն, թե ինչպես է սնունդն ազդում է ապագա մայրիկի առողջության վրա։ Նրանք եկել են ցնցող եզրահանգման։ Այսպես, ԱՄՆ–ի Baylor College of Medicine բժշկական քոլեջի փորձագետները պարզել են, որ մեծ քանակի ճարպ պարունակող սնունդը, որն օգտագործում են հղիները, կարող է հանգեցնել ապագա փոքրիկի ստամոքսի լուրջ խնդիրների։

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետազոտել են 157 կանանց և նրանց նորածիններին` մասնավորապես հետազոտելով նրանց կղանքը։ Հղիության ընթացքում գիտնականները նաև տվյալներ են հավաքել այն մասին, թե ինչ սնունդ են օգտագործել ապագա մայրերը։

Загружается новость ... "Лево"

Արդյունքում, նրանց հաջողվել է պարզել, որ հղիության ժամանակ մեծ քանակի ճարպ և շաքարավազ պարունակող սնունդ օգտագործող կանանց փոքրիկները ստամոքսի հետ կապված խնդիրներ են ունեցել լույս աշխարհ գալուց հետո, նրանց աղիներում բացակայել են օգտակար մանրէները, ինչն էլ հանգեցրել է մարսողության խանգարման։

«Բժիշկներն ավանդաբար խորհուրդ են տալիս օգտագործել երկաթ և ֆոլաթթու` մայրիկի և փոքիկի առողջությունն ապահովելու համար։ Սակայն մենք կարծում ենք, որ հարկավոր է անմիջապես վերանայել խորհուրդներն ու հայտարարել հղիության ժամանակ ճարպերի օգտագործման սահմանափակման մասին», – նշում է պրոֆեսոր Քերսթի Ագաարդը, գրում է mama-likes.ru–ն։

Խորհուրդ է տրվում օրական օգտագործել 20–35% ճարպ։ Սակայն պարզվում է, որ ապագա մայրերն օրական օգտագործում են միջինը 55,2% ճարպ։ Հետազոտության երկրորդ փուլում գիտնականներն անցկացրել են նորածինների ԴՆԹ–ի անալիզ և պարզել, որ հղիության ընթացքում մեծ քանակի ճարպ պարունակող սննդամթերքի, մասնավորապես` տապակաների, խմորեղենի, քաղցրի ու fast food–ի օգտագործումն ազդում է փոքրիկի ստամոքսի վրա։ Գիտնականները, մասնավորապես, կարծում են, որ այդ երեխաները մարսողության հետ կապված խնդիրներ կունենան ողջ կյանքի ընթացքում։ –0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով