550.01
6.3
481.49
-1
Եղանակը Երևանում
Հայ

Վլադիվոստոկում հայ վարորդը ավտոբուսից դուրս է շպրտել խուլիգաններին (ՎԻԴԵՈ)

19:37
08 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վլադիվոստոկում ավտոբուսի վարորդ Ռուբեն Մնոյանը ավտոբուսի սրահից դուրս է շպրտել մի խումբ երիտասարդների, ովքեր իրենց ագրեսիվ են պահել, հաղորդում է «Վեստի Պրիմորյե» հրատարակությունը։ 

Загружается новость ... "Лево"

Վիճաբանությունն ավտոբուսում տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Ոստիկանությունն ու քաղաքի տրանսպորտի վարչությունն ուսումնասիրում են վիճաբանության տեսանյութը։ «Վլադիվոստոկում ավտոբուսի վարորդը վիճել է ուղևորի հետ և վռնդել նրան ականջօղի պատճառով» աղմկահարույց վերտառությամբ միջադեպի տեսագրությունը ավելի քան 300 հազար դիտում է հավաքել սոցցանցերում։

Հրապարակման մեջ ներկայացված է տուժած ուղևորների դիրքորոշումը, իբր «վարորդը մեղադրում էր նրանց հոմոսեքսուալության մեջ և վռնդում»։ Սակայն վարոդրը «Վեստի Պրիմորյեին» պատմել է իր վարկածը։ Ուշ երեկոյան նա եղել է փողոցում Սեմյոնովսկայի վերջին կանգառում` պատրաստվելով վերջին երթուղուն։

«Նայում եմ ուղևորները փախչելով հեռանում են ավտոբուսից։ Մտնում եմ, տեսնում եմ մեկն այստեղ կիսապառկած է, երկուսն այստեղ նստած են։ Նրանք այնպիսի անհասկանալի ձայնով էին ծիծաղում, նման ձայն առաջին անգամ էի լսում։ Ես մոտեցա, ասեցի` «հանգստացիր», դու հասարակական տրանսպորտում ես։ Կանգնում է, փորձում է գլխով ինձ հարվածել։ Բնականաբար, երբ նա ինձ հարվածեց, էլ ինչ պետք է անեի», – պատմել է Մնոյանը։ 

Կոնֆլիկտը նկարահանել են ոչ միայն ականատեսները, այլև ավտոբուսում տեղադրված տեսախցիկները, որոնք ֆիքսել են ոչ միայն «ընտրված» կադրերը, այլ նաև ամբողջ կոնֆլիկտը։ Երևում է, որ ուղևորը երկրորդ անգամ է փորձում հարձակվել վարորդի վրա, ոչ հաստատուն քայլվածք, պղտոր հայացք, և ինչպես են նրան դուրս հանում ուղևորները։ Հենց այս կադրերը հիմք կհանդիսանան դատավարության համար։

Վլադիվոստոկի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Դմիտրի Տրոյնիչի խոսքով, հիմա, պետական պայմանագրի համաձայն, բոլոր ավտոբուսներում կան տեսախցիկներ, տեսանյութը պահպանվում է 30 օր։

«Այդ պատճառով մենք հայտ ենք ներկայացրել փոխադրող ընկերությանը, նրանք տրամադրել են տեսանյութերը, որոնք հիմա ուսումնասիրվում են, ինչից հետո որոշում կընդունվի», – նշել է նա։ 

Ստուգում է իրականացնում նաև ոստիկանությունը։

«Հիմա պարզվում է միջադեպի մասնակիցների ինքնությունն ու բոլոր հանգամանքները։ Ստուգման արդյունքում որոշում կընդունվի` Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն», – նշել է ՌԴ ներքին գործերի նախարարության Վլադիվոստոկի վարչության ԶԼՄ–ների հետ կապերի բաժնի պետ Քսենիա Յաշչագինան։

Վլադիվոստոսկի «թռչող Ռուբենն» արդեն դարձել է ռուսական սոցցանցերի հերոսը։ Տեսանյութը մեծ տարածում է ստացել։ Օգտատերերը հազարավոր մեկնաբանություններ են թողել, մարդիկ հիմնականում աջակցել են վարորդին։ Սակայն երկու կողմերին դատելու են օրենքով։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:17
17 Հունվարի 2022
Ինչպե՞ս է կաթն ազդում երեխաների հասակի վրա
Գիտնականները պարզել են, թե ինչպես է կաթն ազդում երեխաների հասակի վրա
11:03
14 Հունվարի 2022
YouTube–ում առաջին անգամ տեսանյութը հավաքել է ավելի քան 10մլրդ դիտում (ՎԻԴԵՈ)
YouTube–ում առաջին անգամ տեսանյութը հավաքել է ավելի քան 10մլրդ դիտում. ՎԻԴԵՈ
19:37
13 Հունվարի 2022
Օրգանիզմի օգտակար մաքրման վեց կարևոր կանոնները
Օրգանիզմի օգտակար մաքրման վեց կարևոր կանոնները
14:15
13 Հունվարի 2022
2021թ.–ին ամուսնացած 9 հայ հայտնիները (ՖՈՏՈ)
Ներկայացնում ենք 2021թ.-ին ամուսնացած հայ աստղերին, ովքեր արդեն գտել են իրենց կյանքի երկրորդ կեսին.ՖՈՏՈ
10:06
13 Հունվարի 2022
Խռմփոցի 5 պատճառ, որոնց մասին դուք կարող եք չիմանալ
Խռմփոցի 5 պատճառ, որոնց մասին դուք կարող եք չիմանալ
09:55
13 Հունվարի 2022
Շոկոլադը կարող է պաշտպանել մահացու հիվանդությունից. գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ շոկոլադը կարող է պաշտպանել մահացու հիվանդությունից
11:45
12 Հունվարի 2022
Հայտնի է հաղորդավար Միխայիլ Զելենսկու մահվան նախնական պատճառը
Հայտնի է հաղորդավար Միխայիլ Զելենսկու մահվան նախնական պատճառը
02:19
12 Հունվարի 2022
Մահացել է հայտնի ռուս հաղորդավար Միխայիլ Զելենսկին, նա ընդամենը 47 տարեկան էր
Մահացել է հայտնի ռուս հաղորդավար Միխայիլ Զելենսկին, նա ընդամենը 47 տարեկան էր
14:19
11 Հունվարի 2022
Գարիկ Խարլամովը հոսպիտալացվել է ու նկար հրապարակել հիվանդանոցից (ՖՈՏՈ)
Գարիկ Խարլամովը հոսպիտալացվել է ու նկար հրապարակել հիվանդանոցից. ՖՈՏՈ
21:05
10 Հունվարի 2022
Ահա ինչու են ձեզ ատում. կենդանակերպի նշանների ամենավատ գծերը (ՎԻԴԵՈ)
Ահա ինչու են ձեզ ատում. կենդանակերպի նշանների ամենավատ գծերը. ՎԻԴԵՈ
19:37
10 Հունվարի 2022
«Ինչ ջուռի մարդու հետ ասես շփվել եմ լավ նյութ ստանալու համար». Արուսիկ Տիգրանյանը որոշել է մասնագիտական դադար վերցնել ու նշել է պատճառը
«Ինչ ջուռի մարդու հետ ասես շփվել եմ լավ նյութ ստանալու համար». Արուսիկ Տիգրանյանը որոշել է մասնագիտական դադար վերցնել ու նշել է պատճառը
10:42
10 Հունվարի 2022
Ամպերի ջրվեժ. Սուրենյանը ցույց է տվել բնության հրաշքներից մեկը (ՎԻԴԵՈ)
Ամպերի ջրվեժ. Սուրենյանը ցույց է տվել բնության հրաշքներից մեկը. ՎԻԴԵՈ