Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց տեղափոխում են Երևան
30.03.2020,
23:01
Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց տեղափոխում են Երևան
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով Տավուշում վիրավորված երկու զինծառայողի առողջական վիճակի մասին։
«Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմից Տավուշի մարզում ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող և Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում։-0-