Վերա Բրեժնևան նկարահանվել է թափանցիկ զգեստով ու նշել այս ամռան թրենդերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
18:30
05 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան Instagram–ի իր էջում հրապարակել է իր համար կարված բացառիկ զգեստով լուսանկարներն ու պատմել զգեստի մասին։
Երգչուհին այդ զգեստով նկարահանվել է «Вечериночка» երգի տեսահոլովակում երաժիշտ Դմիտրի Մոնատիկի հետ:
«Մի քանի փաստ զգեստի մասին։ Եթե զգեստի բոլոր քարերը դնենք մի գծով, ապա նման շղթայի երկարությունը կկազմի մոտ 1կմ։ Վերջերս ես այս զգեստով պարում էի անձրևի տակ, և այն միակ զգեստն է, որը չթրջվեց և դառնալով խոնավ` ավելի գեղեցիկ տեսք ուներ։ Զգեստը 5կգ է, այն ծանր է, սակայն երբ հագնում ես, հատուկ կոնստրուկցիաների շնորհիվ այն ընդհանրապես չես զգում», – գրել է Բրեժնևան։
«Այս ամռան թրենդերն են հիանալի տրամադրությունը, սիրված երաժշտությունը, ընկերները և ես` այս զգեստով + կանաչ անձրևանոցը։ Որպեսզի միանգամից հանդարտեցնեմ որոշ մարդկանց երևակությունը պիտի նշեմ, որ ես սթափ եմ, թմրանյութ չեմ օգտագործում, սիրում եմ կյանքը և կարողանում եմ վայելել յուրաքանչյուր ակնթարթ», – գրել է երգչուհին` հրապարակելով տեսահոլովակի կադրերը։–0–
The Guardian-ը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին
Ցրտերի գալուն զուգընթաց օրգանիզմն ավելի խոցելի է դառնում և «լրացուցիչ աջակցության» կարիք ունի։ Իմունիտետի ամրապնդման համար արժե սննդակարգում ներառել սեզոնային մրգեր