ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգն իրենց Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտապաններին առաջարկում են ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը գնումներ կատարել Farfetch կայքից կամ բջջային հավելվածից և օգտվել մինչև 10% զեղչից: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Загружается новость ...
"Право"
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան Farfetch կայքում կամ բջջային հավելվածում գտնել ավելիքան 1 100 խանութներից ավելիքան 2 000 հայտնի և նորաձև ապրանքանիշեր և առանց տանից դուրս գալու ձեռք բերել ապրանքներ զեղչով աշխարհի շուրջ 50 երկրներից:
Վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել MCCIS10 պրոմո ծածկագիրը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն Արտակարգ իրավիճակի պայմաններում իր հաճախորդներին խորհուրդ է տալիս օգտվել առավել հարմար և անվտանգ վճարման եղանակից` առցանց գնումներից:
Մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այցելելով հետևյալ կայքեր` ՎՏԲ-Հայաստան և Mastercard, կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-