555.06
6.72
478.42
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ուրբաթ` 13. իրական վտա՞նգ, թե՞ սնահավատություն

19:37
13 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Դարեր շարունակ մարդիկ կարծում էին, թե ուրբաթ 13-ն արտասովոր և միստիկ օր է, երբ պետք է առանձնապես զգույշ լինել, քանի որ մարդուն բառացիորեն ամեն քայլափոխին հետապնդում են տհաճություններն ու վտանգը: 

Այսօր ոչ ոք միանշանակ պատասխան չունի, թե որտեղից է սկիզբ առել այդ սնահավատությունը կամ վախը: Ամենատարածված վարկածը կապված է Տամպլիերների ուխտի (Քրիստոսի և Սողոմոնի տաճարի աղքատ ասպետներ կամ Տաճարականների հոգևոր-ասպետական միաբանություն, նաև Տամպլիերներ (ֆր.՝ templiers «թեմփլ», տաճար, «տաճարականներ»), կաթոլիկ ռազմավանական միաբանություն) ոչնչացման հետ, որը կարևոր դեր էր խաղում միջնադարում մի քանի դար շարունակ: Միաբանությունը դադարեց գոյությունը, երբ Ֆրանսիայի Ֆիլիպ 4-րդ թագավորը հրամայեց ոչնչացնել ուխտի բոլոր անդամներին: Այն լուծարվեց, անդամները ձերբակալվեցին, խոշտանգվեցին և գլխատվեցին: Ոչնչացումը զանգվածային և անխնա բնույթ սկսեց կրել, այն հիշվեց երկար դարեր: Մահից առաջ ուխտի Մագիստրոսը հասցրեց անեծք դնել Կապետինգների (ֆրանսիացի թագավորներ) ողջ արքայական դինաստիայի վրա: Հենց այդ անեծքն է մինչ օրս իբր հետապնդում ուրբաթ 13-ին ամբողջ մարդկությանը, և ոչ միայն ֆրանսիական թագավորների դինաստիային:

Լեգենդը մի շարք սնոտիապաշտություններ է ծնել, որոնք աշխարհագրական սահմաններ չեն ճանաչում և դեռ ապրում են մարդկանց մեջ: 

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հերթական ուրբաթ 13-ին ներկայացնում է այդ «միստիկ» օրվա հետ կապված ամենատարածված հավատալիքները և նախանշանները:

Բուժաշխատողների սնահավատությունները 

операция

Որոշ բժիշկներ երբեք ուրբաթ 13–ին վիրահատություններ չեն նշանակում, իսկ արդեն նշանակածները տեղափոխվում են մեկ այլ օրվա։ Նրանք վստահ են, որ այդ օրը կատարված վիրահատության անհաջող լինելու ռիսկը կրկնակի է։ Օրինակ, բրիտանացի վիրաբույժները չեղարկում են ուրբաթ 13–ի հետ համընկած վիրահատությունների 50 տոկոսը։

Իմ տունն իմ ամրոցն է 

чемодан отпуск путешествие.jpg

Համարվում է, որ այդ օրը չի կարելի մեկնել ճամփորդության։ Շատերը հավատում են, որ ուղևորությունը լի կլինի տհաճ անակնկալներով։ Իսկ ոմանք էլ առհասարակ այդ օրը նախընտրում են տնից դուրս չգալ։

Անարդյունավետ օր 

поле фермер комбайн

Սնահավատությունները տարածվել են նաև գյուղատնտեսության ոլորտի աշխատողների վրա։ Ֆերմերները փորձում են այդ օրը ոչինչ չտնկել, քանի որ ուրբաթ 13–ին տնկած բույսը չի աճի և պտղաբեր չի լինի։

Ոչ մի հանդիսություն 

свадьба

Ուրբաթ 13–ի նկատմամբ զգուշություն են ցուցաբերում նաև ամուսնանալ պատրաստվող զույգերը։ Քիչ չեն նրանք, ովքեր այդ օրը հարսանիք չեն նշանակում։ Եվ դա զարմանալի չէ, չէ՞ որ ուրբաթ 13–ին կնքած ամուսնությունը հուսալի և ամուր չի լինի։ Շատերն ավելի խիստ կանոններ են պահում և այդ օրը որևէ հանդիսություն չեն կազմակերպում, ոգելից խմիչքներ չեն օգտագործում։ 

Եկե՛ք ապրենք համերաշխ 

спор, ругань, брань, оскорбления, мат

Ուրբաթ 13–ին բոլոր զգացումները կլինեն սրված և հիպերտրոֆիկ, իսկ զգացմունքներն` անչափ բուռն, ինչը կարող է հանգեցնել խոշոր սկանդալների և վեճերի, որոնք հետագայում շատ դժվար կլինի լուծել։

Բիզնեսն էլ է այս ցանկում 

бизнес Summit of Minds

Սնահավատությունը կարող է համակել նաև բիզնես հանրության ներկայացուցիչներին։ Շատերը կարծում են, որ այդ օրը ցանկալի չէ անցնել հարցազրույց և նախընտրում են աշխատավայրի ընտրությունը տեղափոխել հաջորդ շաբաթ։ Մարդիկ վախենում են, որ եթե գնան հարցազրույցի ուրբաթ 13–ին, ապա կարող են ստանալ բազմաթիվ բացասական տպավորություններ, չարդարացնել սեփական սպասումները, հայտնվել սթրեսային իրավիճակներում։

«Առեղծվածը» համակարգչի էկրանին 

бизнесмен компьютер документы декларация.jpg

Թվում է, թե ամենաիրատեսական մասնագետներից մեկը` ՏՏ մասնագետները ևս զգուշանում են ուրբաթ 13–ից։ Բազմաթիվ ծրագրավորողների կարծիքով, առեղծվածային ուրբաթն ամենավտանգավոր օրն է վիրուսային և հակերային գրոհների տեսանկյունից։ Համակարգչային դարաշրջանի արշալույսին հակերները հենց ուրբաթ 13–ին էին գործարկում իրենց վիրուսային ծրագրերը։

Կենարար խաչը մեզ օգնական 

Церковь Святого Саркиса, фото travelask.jpg

Աշխարհի տարբեր երկրներում ժողովրդական ավանդույթի համաձայն` չար ուժերից խուսափելու համար հարկավոր է այդ օրը պարզապես գնալ եկեղեցի։ Այդուհանդերձ, ավանդույթները, նախանշաններն ու սնահավատությունը շատ դեպքերում մեր երևեկայության արդյունքն են, և դրանց հարկավոր է վերաբերվել հումորով։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:55
13 Հոկտեմբերի 2021
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ
16:03
06 Հոկտեմբերի 2021
7 օրում ազատվեք 7 կգ ավելորդ քաշից. արդյունավետ դիետա
Այս անհավանական դիետայի շնորհիվ հնարավոր է 7 օրում ազատվել 7 կգ ավելորդ քաշից
11:57
05 Հոկտեմբերի 2021
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը (ՖՈՏՈ)
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը.ՖՈՏՈ
11:42
05 Հոկտեմբերի 2021
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
10:46
05 Հոկտեմբերի 2021
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
00:50
05 Հոկտեմբերի 2021
Դարքնեթում վաճառվում են Facebook–ի 1,5մլրդ օգտատերերի տվյալները.Mash
Սոցցանցերում հայտնում են, որ դարքնեթում վաճառվում են Facebook–ի 1,5մլրդ օգտատերերի տվյալները
23:32
04 Հոկտեմբերի 2021
Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել գրասենյակ գլոբալ խափանման խնդիրները լուծելու համար
Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել գրասենյակ գլոբալ խափանման խնդիրները լուծելու համար
20:10
04 Հոկտեմբերի 2021
Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքում գլոբալ խափանում է
Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքում գլոբալ խափանում է
15:40
04 Հոկտեմբերի 2021
Սթիվ Ջոբսի 23–ամյա դուստրն առաջին անգամ պոդիում է դուրս եկել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում (ՖՈՏՈ)
Սթիվ Ջոբսի 23–ամյա դուստրն առաջին անգամ պոդիում է դուրս եկել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում (ՖՈՏՈ)
19:25
28 Սեպտեմբերի 2021
Ինչպես են աշխատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ինչպես են աշխատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
19:37
27 Սեպտեմբերի 2021
Բղավելու բացասական հետևանքները երեխայի վարքագծի վրա
Հետազոտությունները ցույց են տվել, որ բղավոցը զգալի փոփոխություններ է առաջացնում երեխայի վարքագծում