ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանի պատկան մարմիններն արդեն սկսել են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի փակ ճանապարհահատվածի մաքրման գործընթացը, քիչ առաջ հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանատնից։
«Ձնահյուսի վտանգը չեզոքացնելու նպատակով ուղղաթիռներ են պտտվել ձնահյուսի վտանգ պարունակող հատվածներում և այդ կերպ, ինչպես նաև պայթեցումների միջոցով արհեստականորեն խթանվել է ձնահյուսի առաջացումը, որից հետո ձնամաքրման տեխնիկան անցել է գործի», – նշված է դեսպանատան Facebook–յան էջում։
Դեսպանությունից նաև հույս են հայտնում, որ մի քանի ժամվա ընթացքում ավտոճանապարհը երթևեկելի կլինի՝ նախ մարդատար տրանպորտային միջոցների համար, ապա նաև բեռնատարների համար։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում