635.31
7.06
522.37
+8
Եղանակը Երևանում
Հայ

Թզի 5 օգտակար հատկությունները

12:37
05 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերին հասունացող համեղ մրգերից մեկը թուզն է, որը հազարամյակների պատմություն ունի: Դրա մասին բազմիցս հիշատակվում է նաև Աստվածաշնչում:

Բացի մեղրահամ լինելուց, թուզը նաև խիստ առողջարար է մարդու օրգանիզմի համար: Բայց ոչ բոլորը գիտեն այդ գեղեցիկ ու նրբահամ մրգի կենարար հատկությունների մասին:

1. Անհրաժեշտ է սրտի առողջության համար

Պտուղներում պարունակվող կալիումն արյան ճնշման հիանալի կարգավորիչ է: Իսկ կալիումով հարուստ սննդամթերքի օգտագործումը նպաստում է արյան բարձր ճնշման կարգավորմանը:

инжир, десерт

2. Դուրս է բերում օրգանիզմից «վատ» խոլեստերինը

Այս իմաստով կարևոր է նաև խոլեստերինի մակարդակը: Թուզն այստեղ էլ է օգտակար՝ այն նվազեցնում է ճարպաթթուների քանակը և թույլ չի տալիս, որ դրանք կուտակվեն զարկերակներում: Այս առումով թզենու պտուղները կարող են սրտի տագնապների լավագույն կանխարգելիչը լինել:

3. Ամրացնում է ոսկրային հյուսվածքը

Այս պտուղներում պարունակվող կալցիումի և ֆոսֆորի շնորհիվ այն կարող է խթանել օստեոգենեզը, այսինքն՝ նպաստել ոսկրի աճին: Այդ պատճառով օրթոպեդիկ վնասվածքներ ունեցող մարդկանց համար այս միրգը հատկապես կարևոր է:

инжир фрукты

4. Օգնում է էրիտրոցիտների առաջացմանը

Պտուղները պարունակում են երկաթ, որը պատասխանատու է թոքերից թթվածնի փոխադրմանը մեր օրգանիզմի մյուս հատվածներ: Երկաթի պակասը կարող է հանգեցնել անեմիայի: Այս հարցում օգնության կարող է հասնել թուզը, որի օգտագործումը նպաստում է արյան կարմիր մարմնիկների առաջացմանը՝ կանխելով իմունային համակարգի աշխատանքի խափանումը:

5. Նիհարողների օգնականն է

Նրբահամ այս միրգը դիետիկ բջջանյութի մեծ աղբյուր է: Մեկ խոշոր պտուղը պարունակում է 1,9 գրամ այսպիսի բջջանյութ, իսկ դա օրական պահանջվող քանակի 8 տոկոսն է: Թուզն այս իմաստով կարող է վնասակար քաղցրեղենի հզոր այլընտրանք լինել՝ միանգամից կրկնակի օգուտ տալով օրգանիզմին: Մի կողմից, օրգանիզմը ստանում է նիհարելուն նպաստող բջջանյութ, իսկ մյուս կողմից՝ մարդն իրեն չի զրկում քաղցրից՝ փոխարինելով այն բնական տարբերակով: Բջջանյութը նաև նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

инжир

 Եվ վերջում պետք է ավելացնել, որ թուզը դեռ հնագույն ժամանակներից օգտագործվում է նաև ժողովրդական բժշկությունում որպես մրսածության, անգինայի, վերին շնչուղիների բորբոքումների դեմ հիանալի միջոց:

инжир, полезные свойства

Շատ համեղ և նրբահամ են թզով ու այլ բաղադրիչներով պատրաստվող բազմազան աղցաններն ու աղանդերը: Ի դեպ, թուզն այստեղ կարևոր և կենտրոնական բաղադրիչն է: Այն շատ ներդաշնակ է, օրինակ, որոշ տեսակի պանիրների հետ: Միջերկրածովյան խոհանոցում տարածված է թզով, հազարով, մոցարելա պանրով աղցանը:

Իսկ որպես աղանդեր թուզը մատուցվում է շոկոլադի, պաղպաղակի և այլ հատապտուղների հետ:

инжир

 Օգտվեք բնության տված պարգևներից և եղեք առողջ:–0–

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:37
10 Մայիսի 2021
Քարդաշյանը նշել է, թե իր երեխաներից որ մեկն ունի «ամենահայկական արտաքինը» (ՖՈՏՈ)
Քարդաշյանը նշել է, թե իր երեխաներից որ մեկն ունի «ամենահայկական արտաքինը».ՖՈՏՈ
10:15
07 Մայիսի 2021
Խոլեստերինը նվազեցնող առողջ նախաճաշ
Խոլեստերինը նվազեցնող առողջ նախաճաշի պարզ բաղադրատոմս
12:08
06 Մայիսի 2021
Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանի սրճարաններից մեկից (ՖՈՏՈ)
Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանի սրճարաններից մեկից.ՖՈՏՈ
13:38
05 Մայիսի 2021
3 սերունդ. Լոպեսը մոր և դստեր հետ հետաքրքիր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
3 սերունդ. Լոպեսը մոր և դստեր հետ հետաքրքիր լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
14:34
30 Ապրիլի 2021
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
18:17
28 Ապրիլի 2021
Հորոսկոպի 5 նշան, որոնց ներկայացուցիչները հազվադեպ են հիվանդանում
Որոնք են հորոսկոպի 5 նշանները, որոնց ներկայացուցիչները հազվադեպ են հիվանդանում
17:25
28 Ապրիլի 2021
Երիտասարդանալու ժամանակն է. պիլինգ տան պայմաններում
Երիտասարդանալու ժամանակն է. պիլինգ տան պայմաններում
16:30
28 Ապրիլի 2021
Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
Գիտնականները բացահայտել են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
15:25
28 Ապրիլի 2021
Քիմ Քարդաշյանի մոտ, կարծես, նոր սիրավեպ է. նա դեռ պաշտոնապես չի բաժանվել Քանյեի հետ
Քիմ Քարդաշյանի մոտ, կարծես, նոր սիրավեպ է. նա դեռ պաշտոնապես չի բաժանվել Քանյեի հետ
13:35
28 Ապրիլի 2021
Մազերի աճն արագացնող 6 մթերք
Ներկայացնում ենք մազերի աճն արագացնող 6 մթերք
13:51
27 Ապրիլի 2021
Ազատվում ենք ավելորդ կիլոգրամներից. 3 արդյունավետ բեռնաթափման միջոց
Ներկայացնում ենք 3 արդյունավետ բեռնաթափման օրեր, որոնց միջոցով կարելի է հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից
21:35
26 Ապրիլի 2021
Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել
Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել