ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի-Արմենիա/. Սոցցանցերում քննարկում են 2 թայվանուհիների, ովքեր իրենց 40-նն անց տարիքում 20 տարեկան աղջիկների տեսք ունեն, հաղորդում է peopletalk.ru-ն:
41-ամյա Էյմի Սուն Յունյունը խոստովանում է, որ իրեն միշտ սխալմամբ իր դստեր քույրն են կարծում: Էյմիի գնահատմամբ, դա մաշկի ամենօրյա մանրակրկիտ խնամքի արդյունքն է: Նա օրը մի քանի անգամ օգտագործում է խոնավեցնող քսուկ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վզի հատվածին: Իսկ դեմքի համար օգտագործում է տոնիկ, շիճուկ և քսուկ աչքերի շուրջ մաշկի համար:
Յունյունն ամեն օր օգտագործում է խնձորի հյութ, որն, իր պնդմամբ, վիտամին C-ի աղբյուր է, վարժություններ է անում և շաբաթը երկու անգամ այցելում մարզասրահ: Էյմին իր բարեկազմության գլխավոր գաղտնիքը համարում է ամեն օր կշռվելը. եթե տեսնում է, որ իր քաշն ավելացել է առնվազն 50 գրամով, ապա ժամակավորապես կրճատում է սննդակարգը:
Մյուս «հրաշագործը» 44-ամյա դիզայներ Լուժե Խսյուն է: Հետևորդները համարում են, որ նա պատանու տեսք ունի:
Լուժեի խոսքով, իր միակ գաղտնիքը սննդակարգում շատ բանջարեղենի և ջրի օգտագործումն է: Վերջինը նա խմում է ողջ օրվա ընթացքում, և միակ ըմպելիքը, որ H2O-ից զատ նա թույլ է տալիս իրեն՝ մեկ փոքր բաժակ սուրճն է: -0-