Մահացել է հայտնի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

16.11.2024, 14:11
84 տարեկանում մահացել է հայտնի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Մահացել է հայտնի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 84 տարեկանում մահացել է ԽՍՀՄ վաստակավոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայան, ՏԱՍՍ-ին հայտնել է կինոգետ Վյաչեսլավ Շմիրովը։ 

Սվետլիչնայան հայտնի դարձավ Լեոնիդ Գայդայի «Ադամանդե ձեռքը» կատակերգությունից հետո։ Դերասանուհին խաղացել է նաև «Մեր ժամանակի հերոսը», «Հանդիպման վայրը չի կարելի փոխել» և այլ ֆիլմերում։ Խորհրդային կինոյի ասպարեզում ունեցած ծառայությունների համար 1974 թվականին նրան շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում։