ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հղիներին կատեգորիկ կերպով արգելված է սուրճ խմել, պնդում են ԱՄՆ–ի առողջապահության ազգային ինստիտուտում։
Գիտնականները ներկայացրել են իրեն ուսումնասիրությունների արդյունքները վերջերս Ֆիլադելֆիայում անցկացված կոնգրեսի ժամանակ, հաղորդում է life.ru–ն։
Նշվում է, որ նրանք հետազոտել և հարցաքննել են ավելի քան 1200 կանանց, որոնք պլանավորել են երեխա ունենալ։ Գիտնականները, մասնավորապես, չափել են կոֆեինի քանակը կանանց արյան մեջ և ճշտել, թե որքան հաճախ են նրանք օգտագործում կոֆեին պարունակող մթերքներ։ Հետագայում գիտնականները հետևել են այդ կանանց հղիության ընթացքին։
Загружается новость ... "Лево"
Պարզվել է, որ անգամ օրական մեկ բաժակ սուրճի հետևանքով ավելանում է պտղի քաշ հավաքելու ռիսկը, իսկ արդեն երկու բաժակը կարող է հանգեցնել վիժման։ Գիտնականների խոսքերով, սուրճը հատկապես վտանգավոր է հղիության առաջին ութ շաբաթվա ընթացքում։
Գիտական աշխատանքի հեղինակները կարծում են, որ ապագա մայրիկի համար սուրճի բացասական արդյունքը կապված է օրգանիզմի տոնուսը բարձրացնելու հատկության հետ։ Սուրճը բարձրացնում է ճնշումն ու սրտի ռիթմը, իսկ դրանք ռիսկի գործոններ են։ Գիտնականներն ընդգծել են, որ հարկավոր է նախօրոք, այսինքն մինչև բեղմնավորումը հրաժարվել կոֆեին պարունակող բոլոր պրոդուկտներից։ Նրանք ավելացրել են, որ եթե անգամ նրանց տվյալներն այդքան էլ հստակ չեն, ամեն դեպքում հղիության ընթացքում սուրճից հրաժարվելն անվտանգ է։–0–