630.16
7.24
518.61
+30
Եղանակը Երևանում
Հայ

Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել

21:35
26 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հղիության ընթացքում թեյի կամ սուրճի օգտագործումը կարող է բացասաբար ազդել ապագա երեխայի չափսերի վրա։ Դա տեղի է ունենում անգամ այն դեպքում, եթե հղին օգտագործում է թեյի կամ սուրճի` անվտանգ մակարդակից ավելի քիչ, գրում է medikforum.ru–ն։

Загружается новость ... "Лево"

Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնականներն ուսումնասիրության ընթացքում եկել են անսպասելի եզրահանգման այն մասին, որ հղիության ընթացքում թեյ կամ սուրճ օգտագործող կանայք հետագայում ավելի հաճախ են լույս աշխարհ բերում չափսերով փոքր երեխաների։ Եթե անգամ կնոջ սննդակարգում ներառված է օրական 200մգ կոֆեինից պակաս քանակ, որը համարվում է անվտանգ ու հավասար է մոտ երկու բաժակ լուծվող սուրճի կամ երեք բաժակ թեյի, նա, ամեն դեպքում, ավելի շատ է հակված վաղաժամ ծննդաբերության կամ փոքր չափսերի երեխա ունենալուն։

Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ կոֆեինը սահմանափակում է արյան հոսքը դեպի ընկերք, ինչը բացասաբար է ազդում երեխայի աճի վրա։ Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետևել են 941 մայրերի և երեխաների, որոնք լույս աշխարհ են եկել Իռլանդիայում։ Հղիների 48%–ի մոտ կոֆեինի հիմնական աղբյուրը թեյն էր, 38%–ի մոտ` սուրճը։ Դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ կոֆեինի յուրաքանչյուր 100 մգ–ի դեպքում (որն օգտագործվում է ամեն օր հղիության առաջին եռամսյակում), որը կազմում է մոտավորապես կես բաժակ սուրճ, ապագա փոքրիկի քաշը նվազում է 72 գրամով։

Հղիի սննդակարգում կոֆեինի ծավալը կրճատում է նաև փոքրիկի աճն ու նրա գլխի շրջագիծը։ Այն ազդում է գեստացիոն տարիքի նվազմանը, որը որոշում է հղիության տևողությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոֆեինի առավելագույն քանակ օգտագործող կանայք լույս աշխարհ են բերել երեխաների, որոնք կշռել են մոտավորապես 170 գրամով ավելի քիչ` կոֆեինի նվազագույն քանակ օգտագործող մայրերի երեխաների համեմատ։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տբվել, որ կոֆեինի անգամ անվտանգ չափաբաժինը հանգեցնում է երեխայի քաշի նվազման։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:17
10 Հունիսի 2021
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Ներկայացնում ենք անհավանական դիետա, որի միջոցով կարելի է 5 օրում նիհարել 6 կիլոգրամ
10:26
10 Հունիսի 2021
5 հիվանդություններ, որոնք «վախենում» են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը
10:34
08 Հունիսի 2021
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություն, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություն, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
13:46
07 Հունիսի 2021
Քիմ Քարդաշյանն ընտանեկան հուզիչ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանն ընտանեկան հուզիչ լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
19:40
06 Հունիսի 2021
«Պարզապես բոմբ է».Օլգա Բուզովան Գոհար Ավետիսյանի կողմից արված make up–ով մասնակցել է «Муз-ТВ»–ի մրցանակաբաշխությանը (ՎԻԴԵՈ)
«Պարզապես բոմբ է».Օլգա Բուզովան Գոհար Ավետիսյանի կողմից արված make up–ով մասնակցել է «Муз-ТВ»–ի մրցանակաբաշխությանը.ՎԻԴԵՈ
14:57
05 Հունիսի 2021
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
13:37
05 Հունիսի 2021
Հայտնի է առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
Բժիշկները նշել են առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
18:35
03 Հունիսի 2021
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
21:37
02 Հունիսի 2021
Այսօրվանից վերսկսվել են Աթենք- Երևան- Աթենք չվերթերը
Այսօրվանից վերսկսվել են Աթենք- Երևան- Աթենք չվերթերը
20:15
02 Հունիսի 2021
Հայտնի է սովորությունը, որը մեծացնում է սրտի կաթվածի վտանգը
Գիտնականները նշել են այն սովորությունը, որը մեծացնում է սրտի կաթվածի վտանգը
19:27
01 Հունիսի 2021
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
17:37
01 Հունիսի 2021
Երեք ըմպելիք, որոնք «այրում են» մարմնի ճարպը
Ներկայացնում ենք Երեք ըմպելիք, որոնք «այրում են» մարմնի ճարպը