Սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի հայրը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից. հայ օգտատերերն օգտակար խորհուրդներ են տվել
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի հայրը` Էլմարը, զրկվել է ՌԴ քաղաքացիությունից։
Այս մասին աղջիկը հայտնել է Instagram–ի իր էջում։ Դաշնային միգրացիոն ծառայությունում հայտնել են, որ անձնագիրը Էլմարին տրվել է իբր օրենքի խախտմամբ։ Գերատեսչությունում նրան առաջարկել են դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար կամ ստանալ կացության իրավունք, հաղորդում է mk.ru–ն։
Մառա Բաղդասարյանը հայտնել է, որ իր հորը զրկել են բոլոր փաստաթղթերից։
«Նա չի կարող որևէ տեղ այցելել և տեղաշարժվել, ստանալ բժշկական օգնություն միայն այն պատճառով, որ ինչ–որ մեկը որոշել է, որ նա 30 տարի ապօրինի կերպով է բնակվել երկրում», – նշել է Մառան։
Նա ավելացրել է, որ հայրն այս որոշումը չի կարող վիճարկել դատարանում, քանի որ առանց անձնագրի չի կարող հայց ներկայացնել դատարան։
Դաշնային միգրացիոն ծառայության գործողությունների պատճառն անհասկանալի է։ Մառան նշել է, որ իր հայրը եղել է ԽՍՀՄ քաղաքացի, որի փլուզումից հետո ապրել ու աշխատել է Դոնի Ռոստովում։
«Ինչ–որ մեկին իսկապես վնասել եք», – նշել է օգտատերերից մեկը։ Մյուսներն էլ ընդգծել են, որ Մառան, չգիտես ինչու, ամենաթողություն չէր համարում արագ սլանալ Ռուսաստանով մեկ։ Հայաստանցի օգտատերերն էլ խորհուրդ են տվել Մառային դիմել ՀՀ քաղաքացիության համար։–0–