ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայտնի երգչուհի Սիրուշոն իր Instagram-յան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա կարմիր հագուստ է կրում։
Загружается новость ...
"Право"
«Սեր, ուժ, քաջություն։ Հայաստանում կարմիր ներկն օգտագործում են մ․թ․ա․714 թվականից։ Կարո՞ղ եք գուշակել ինչից էինք մենք ստանում այդ ներկը»,- անգլերենով հարցրել է նա իր օտարերկրացի հետևորդներին։
Երգչուհին ի նկատի է ունեցել հնում Արարատյան դաշտում աճող որդերին, որոնք հայերը հավաքում էին, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։-0-