ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Playrix ծրագրավորղ ընկերությունը, որը հիմնադրել են ռուս Իգոր և Դմիտրի Բուխմանները, գնել է Plexonic խաղային ստուդիան, այս մասին ընկերությունը հայտնում է հեռահաղորդակցության տեղեկատվական պորտալ «
Տելեկոմը»՝ հղում անելով vc.ru-ին:
Plexonic- թիմը ամբողջ կազմով տեղափոխվում է նոր՝ Playrix Armenia ստուդիա, որը ղեկաարելու է Plexonic-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Սարգսյանը: Գործարքի գինը Playrix-ը չի նշում:
2008 թ.-ին հիմնադրված Plexonic-ը Հայաստանում առաջին խաղերի ծրագրավորողներից մեկն է: Նրա նախագծերից են Panda Jam, Pet Savers և այլ խաղաերը: Միջին տվյալներով՝ նախագծերի լսարանը ամսական մոտ 4 մլն ակտիվ օգտատեր է: Ֆինանսական ցուցանիշները ընկերությունը չի հայտնում:
2019 թ.-ի դեկտեմբերին Իգոր և Դմիտրի Բուխմանները վ Bloomberg-ին պատմել են, որ 2018թ.-ին Playrix-ը ծախսել է ավելի քան 100 մլն դոլար մրցակիցների գնման համար: Նրա ակտիվներում են ստուդիաներ Ուկրաինայից, Սերբիայից, Ռուսաստանից և այլն:-0-