ՌԴ–ն երկարաձգել է ՀՀ քաղաքացիների մուտքի ժամկետները

02.03.2021, 12:06
ՌԴ–ն երկարաձգել է ՀՀ քաղաքացիների մուտքի ժամկետները
ՌԴ–ն երկարաձգել է ՀՀ քաղաքացիների մուտքի ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ կառավարությունը մինչև ապրիլի 1–ը երկարաձգել է «Ճամփորդիր առանց COVID-19» բջջային հավելվածի կիրառման ժամկետը, որից անհրաժեշտ է օգտվել ՌԴ պետական սահմանը հատելիս։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում, գրում է «Վեդոմոստին»։

«Եվրասիական տնտեսական միության կազմում ներառված պետությունների քաղաքացիները կարող են ավելի դյուրացված կարգով մուտք գործել Ռուսաստան Հայաստանի և Բելառուսի տարածքով` օգտվելով «Ճամփորդիր առանց COVID-19» հատուկ բջջային հավելվածից», – նշվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ հավելվածի միջոցով դյուրացվում է ԵՏՄ պետությունների բնակիչների տեղափոխման գործընթացը երկրների միջև, միաժամանակ ապահովվում է գործող պահանջների պահպանումը։ Ավելի լավ հավելվածից օգտվելու ժամկետը սահմանվել էր մինչև 2021թ.–ի մարտի 1–ը։

Ռուսաստանը փետրվարի 15–ից վերսկսել է ավիահաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Դրանից առաջ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ այն մասին, որ Հայաստանի և Բելառուսի քաղաքացիները կկարողանան սահմանը հատելիս ներկայացնել կորոնավիրուսի թեստի արդյունքները «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածի միջոցով։–0–