+9
Եղանակը Երևանում
Հայ

Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են

20:50
03 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մասնագետների կարծիքով, ինտերնետն իսկապես կարող է օգնել երեխաների զարգացման գործում, սակայն ինտերնետում չափազանց շատ ժամանակ անցկացնելը կարող է հանգեցնել հակառակ պրոցեսի, գրում է life.ru–ն` հղում անելով «Կոմերսանտին»։

Ռուս գիտնականները հաշվարկել են, թե անչափահասները որքան ժամանակ պետք է անցկացնեն ինտերնետում`առանց առողջությանն ու մտավոր զարգացմանը վնասելու։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Edcrunch միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր կրթական նորարարություններին։

«5–6 տարեկան երեխաները պետք է ինտերնետից օգտվեն օրական մինչև 1 ժամ, 7–11 տարեկան դպրոցականներն` օրական 1–3 ժամ, 12–13 տարեկանները` 3–5 ժամ», – նշել է ուսումնասիրության հեղինակներից մեկը։

Загружается новость ... "Лево"

Երեխաները, որոնց ծնողները պահպանում են նշված ժամկետները, ունեն «որոշ կոգնիտիվ ֆունկցիաների զարգացման ավելի բարձր ցուցանիշներ»։ Իսկ եթե երեխան չափազանց երկար ժամանակ է անցկացնում ինտերնետում, ապա դա կարող է հանգեցնել փոքրիկի արդյունավետության նվազման, «հատկապես շարժումների և գործողությունների սերիական կազմակերպման ֆունկցիաներում, լսողական–խոսքային հիշողությունում և պատմվածք կազմելիս»։

Գիտնականների խոսքերով, համացանցից օգտվող երեխաներն ունեն ավելի բարձր առաջադիմություն, քան այն երեխաները, ովքեր ընդհանրապես չեն օգտվում ինտերնետից կամ չափազանց սահմանափակ են օգտվում։

Նշվում է, որ ուսումնասիրությանը մասնակցել է 200 երեխա, որոնց բաժանել են չորս խմբի` ըստ տարիքի և ինտերնետից ու տարբեր գաջեթներից օգտվելու հաճախականության։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց