Փորձագետը թվարկել է այն նշանները, որոնցով կարելի է հասկանալ, որ ձեր սմարթֆոնը գաղտնալսվում է

20.06.2023, 15:13
Փորձագետը թվարկել է այն նշանները, որոնցով կարելի է հասկանալ, որ ձեր սմարթֆոնը գաղտնալսվում է
Փորձագետը թվարկել է այն նշանները, որոնցով կարելի է հասկանալ, որ ձեր սմարթֆոնը գաղտնալսվում է
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Սմարթֆոնում վիրուսները կարող են հայտնվել տարբեր ձևերով: Դա անելու համար նույնիսկ պետք չէ ինչ-որ բան ներբեռնել կամ չստուգված ծրագիր գործարկել, ասել է Gem4me հարթակի մշակման թիմի ղեկավար Վահե Զաքարյանը, հաղորդում է lenta.ru–ն։

Այժմ հեռախոսում վիրուս հնարավոր է ակտիվացնել առանց օգտատիրոջ մասնակցության՝ այն կարելի է գործարկել հեռակա, իսկ սմարթֆոնի տերը դրա մասին ոչինչ չիմանա, զգուշացրել է մասնագետը։ Ուստի կարևոր է ուշադրություն դարձնել հեռախոսի կասկածելի նշաններին։

Վիրուսների և գաղտնալսման նշաններ

Զաքարյանի խոսքով, հեռախոսի վարակման կամ գաղտնալսման առավել ակնհայտ և տարածված նշաններից են զրույցի ընթացքում կողմնակի ձայները, ինչպես նաև մարտկոցի արագ սպառումը: Նաև հեռախոսի էկրանի ինքնաբուխ միացումը կարող է նույնպես ազդանշան լինել վնասակար գործունեության առկայության մասին։

Սմարթֆոնի բոլոր ֆունկցիաների և հավելվածների զգալիորեն դանդաղ աշխատանքը, որը չի համապատասխանում օպերատիվ հիշողության ծավալին և հեռախոսի ֆայլերով ծանրաբեռնվածությունը նույնպես առիթ է տալիս մտածելու։ Միգուցե մեղավոր է վիրուսը, որը սպառում է օպերատիվ հիշողության մեծ մասը։

Զաքարյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաև բջջային ինտերնետի ծավալի ավելի արագ սպառմանը։
«Կարող է պարզվել, որ բջջային ինտերնետը սպառվում է ձեր հեռախոսից չարագործներին տվյալներ ուղարկելու պատճառով», – նշել է փորձագետը։

Նա խորհուրդ է տվել հեռախոսը ստուգել՝ օգտագործելով հատուկ հակավիրուսային հավելվածներ, որոնք ոչ միայն կախտորոշեն, այլև սարքից կհեռացնեն այն ամենը, ինչ ավելորդ է։

Ամեն դեպքում, խորհուրդ է տրվում հեռախոսի առանձին ֆայլերում կամ նշումներում չպահել բանկային քարտերի համարները, գաղտնաբառերը և օգտահաշիվների գաղտնաբառերը, քանի որ հաքերների համար ավելի հեշտ կլինի դրանք գտնել և օգտագործել։–0–