Փորձագետները նշել են, թե ում համար է վտանգավոր սունկը

13.06.2021, 19:37
Սունկը շատերի սիրված սննդամթերքն է, որը կարելի է պատրաստել զանազան բաղադրատոմսերով: Սակայն պետք է հիշել, որ ոչ բոլորին է այն կարելի
Փորձագետները նշել են, թե ում համար է վտանգավոր սունկը
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սունկը շատերի սիրված սննդամթերքն է, որը կարելի է պատրաստել զանազան բաղադրատոմսերով: Սակայն պետք է հիշել, որ ոչ բոլորին է այն կարելի:

Ինչպես հայտնում է udf.by-ը, սունկը հատկություն ունի իր մեջ հողից ներծծելու թունավոր նյութերը, օրինակ` սնդիկը, ցինկը, մկնդեղը և այլն: Հետևաբար սունկն օգտագործելը երբեմն կարող է սնկային թունավորման, իսկ որոշ դեպքերում էլ` մահվան պատճառ դառնալ:

Այս մթերքը վտանգավոր է մինչև 12 տարեկան երեխաների, հղիների և կերակրող մայրերի, ինչպես նաև մեծահասակների համար: Սունկը նաև հակացուցված է նրանց, ովքեր ունեն գաստրիտ, խոլեցիստիտ, կոլիտ և մարսողական համակարգի այլ հիվանդություններ: -0-