Փոքրիկ հրաշք. նորածնի փրկության կադրեր են հրապարակվել Ղազախստանում օդանավի կործանման հետևանքով (ՎԻԴԵՈ)
29.12.2019,
13:27
Փոքրիկ հրաշք. նորածնի փրկության կադրեր են հրապարակվել Ղազախստանում օդանավի կործանման հետևանքով. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. YouTube–ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ներկայացված են Ղազախստանում օդանավի կործանման հետևանքով նորածնի փրկության կադրեր, հաղորդում է lenta.ru–ն։
Տեսանյութում երևում է` ինչպես է ոստիկանը, նորածնին գրկում, վազում դեպի շտապօգնության մեքենա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27–ին Ղազախստանում կործանվել է Bek Air ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավ, որը կատարում էր Ալմաթի– Նուր–Սուլթան չվերթը: Օդանավում եղել է 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վերջին տվյալներով զոհվել է 12 մարդ, 49–ը տուժել է։–0–