ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Bentley Motors Ltd բրիտանական մեքենաշինական ընկերությունն իր նոր ամենագնացի գովազդային հոլովակը նկարահանել է Հայաստանում։
Ինչպես նշվում է Bentley Yerevan–ի Facebook–յան էջում, ընկերությունը ներկայացնում է իր նոր Bentley Bentayga շքեղ ամենագնացի՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում նկարահանված հոլովակը։
Հոլովակը նկարահանվել է 2021 թվականի հունիս ամսին Երևանում և Դիլիջանում։–0–