Պարզվել են կակաոյի նոր ու օգտակար հատկությունները
03.07.2020,
20:15
Բացահայտվել են կակաոյի նոր ու օգտակար հատկությունները
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Կակաոյի օգտագործումը նպաստում է գլխուղեղի արդյունավետ աշխատանքին, հոգեկան–էմոցիոնալ վիճակին, գրում է medikforum.ru–ն։
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժիշկ–դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովը խորհուրդ է տալիս կակաո օգտագործել առաջին հերթին այն մարդկանց, ում աշխատնքը կապված է կոգնիտիվ լարվածության հետ։
Կովալկովը հայտարարել է, որ կակաոն օգնում է գլխուղեղի աշխատանքին։ Այն շոկոլադի կամ սուրճի նման խթանում է նեյրոնների միջև նոր կապերի առաջացմանը, ինչը բարձրացնում է կոգնիտիվ գործունեության որակն ու արդյունավետությունը։
«Մեկ բաժակ կակաոն կամ սուրճը խթանում են ուղեղի աշխատանքն` օգնելով կատարել ճիշտ որոշում, մտածել իրավիճակից դուրս գալու անսպասելի ուղիներ», – նշել է պրոֆեսորը։
Նա ավելացրել է, որ կակաոն պետք է օգտագործել առանց շաքարավազ։ Թույլատրվում է ավելացնել կաթ և սերուցք։ Կակաոն պետք է լինի բնական։
Բժշկի խոսքով, կակաոն օգնում է ունենալ կայուն հոգեկան դրական վիճակ, այն լիցքաթափում է։
Կակաոյի օգտագործելու արդյունքում արտադրվում է «երջանկության հորմոն»` էնդորֆին, որը կարևոր է բարոյական բավարարվածության, հանգստության և ուրախության համար։–0–
Загружается новость ... "Лево"