ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար։
Կարևոր է ոչ միայն օգտագործել արտաքին միջոցներ, այլև օգտագործել դրանք որպես սնունդ, գրում է fithacker.ru։
Եվ այսպես, ներկայացնում ենք օգտակար սմուզիի բաղադրատոմս, որը կօգնի լավացնել դեմքի մաշկի գույնը։
Загружается новость ... "Лево"
Բաղադրիչներ
½ թեյի գդալ քրքում
1/3 բաժակ ջուր
2/3 բաժակ կաթ
1 թեյի գդալ մեղր
Հարկավոր է քրքումը լցնել թասիկի մեջ, ավելացնել եռացրած ջուր, լավ խառնել, այնուհետև ավելացնել կաթը, մեղրն ու լավ խառնել մինչև միատարր զանգված դառնալը։
Հարկավոր է սմուզին խմել ճաշից առաջ օրական մեկ անգամ առնվազն երկու շաբաթ, և դեմքի լավ գույնն ապահովված է։–0–