Պարգև Սրբազանի մահվան մասին լուրը չունի որևէ հիմնավորում. Մայր Աթոռ
20.11.2020,
17:09
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ Պարգև Սրբազանի մահվան մասին լուրը չունի որևէ հիմնավորում
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի/Նովոստի–Արմենիա/. Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի մահվան մասին լուրը չունի որևէ հիմնավորում։
Ինչպես նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Քահանա Մելիքյանը, Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։
«Հարցի վերաբերյալ իրազեկված չեն ինչպես Մայր Աթոռը, այնպես և Սրբազան Հոր մտերիմները։ Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ժամային տարբերություններով փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ։ Այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկատվությանը», – նշել է Վահրամ Քահանա Մելիքյանը Facebook–յան իր էջում։
Նշենք, որ նոյեմբերի 16–ին հայտնի դարձավ, որ Պարգև Սրբազանը սրտի կաթված է ստացել և բուժման նպատակով կուղևորվի ԱՄՆ։–0–