416.07
6.39
395.2
+5
Եղանակը Երևանում
Հայ

Օրգանիզմի օգտակար մաքրման վեց կարևոր կանոնները

10:15
10 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Օրգանիզմը ճիշտ մաքրելու համար հարկավոր է ոչ միայն հրաժարվել վնասակար մթերքներից, այլ նաև փոքր-ինչ փոխել կենսակերպը, գրում է m.kp.ru կայքը։

Եվ այսպես

Օրգանիզմը մաքրելու համար հարկավոր է առավոտյան խմել մեկ բաժակ կիտրոնով ջուր:

1. Կիտրոնով ջուր առավոտյան

вода с лимоном

Ամեն առավոտ կարելի է խմել մեկ բաժակ կիտրոնով ջուր: Կիտրոնի հյութը բարելավում է լեղիի արտադրությունը, լյարդի և մարսողական համակարգի աշխատանքը, ինչպես նաև օրգանիզմից դուրս է բերում վնասակար նյութերը: Սակայն հարկավոր է զգույշ լինել ստամոքսի բարձր թթվայնություն ունենալու դեպքում։

2. Ուտել քիչ քանակությամբ քաղցր

сладкое, пирожное, кексы

Պարզ ածխաջրերը խախտում են նյութափոխանակությունը և բարձրացնում շաքարի քանակությունն արյան մեջ: Իհարկե, պետք չէ ամբողջովին դադարեցնել քաղցրի օգտագործումը, սակայն ավելի լավ է նվազեցնել դրա քանակը` մինչև օրական 25 գրամ: Եվ շուտով դուք առհասարակ կդադարեք զգալ քաղցրավենիքի կարիքը:

 3. Հարկավոր է ավելի շատ շարժվել

ягодицы, упражнение, спорт, зарядка

Կանոնավոր ֆիզիկական վարժությունները, նույնիսկ սովորական մարզանքը, կարող են հրաշքներ գործել օրգանիզմի հետ: Ֆիզիկական ակտիվությունը բարելավում է արյան շրջանառությունը, օգնում է հաղթահարել սթրեսը, ամրապնդում է ոսկոսրները: Կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարող մարդկանց մոտ տոքսիններն օրգանիզմից ավելի արագ են դուրս գալիս, քան նրանց մոտ, ովքեր նախընտրում են նստակյաց կյանքը:

4. Այցելեք շոգեբաղնիք

сауна

Շոգեբաղնիքը բարելավում է արյան շրջանառությունը, իսկ քրտնքի հետ օրգանիզմից դուրս են գալիս վնասակար նյութերը: Շոգեբաղնիքի գոլորշին մեղմ ազդեցություն ունի և փափկեցնում է թոքերը: Հարկավոր է հիշել, որ շոգեբաղնիքում անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ խմել, ավելի լավ է կանաչ կամ խոտային թեյ (կոճապղպեղի կամ անանուխի): Առավել օպտիմալ տարբերակ է այցելել շոգեբաղնիք շաբաթը մեկ անգամ` 15 րոպեով: Սակայն հարկավոր չէ օգտվել այս մեթոդից, եթե առկա է բարձր ճնշում, սրտի ուժեղ բաբախ և կան սրտի հետ կապված խնդիրներ:

5. Մարմնի փաթաթում

обертывание

Այն հանգստացնում է մաշկը և բարելավում վնասակար նյութերի դուրսբերման գործընթացը: Այն նաև նպաստում է արյան շրջանառությանը և նյութափոխանակությանը: Պարտադիր չէ դրա համար այցելել թանկարժեք սրահներ: Մարմնի փաթաթում կարելի է անել նաև տանը: Լավ բաղադրատոմս է սուրճի թանձրուկը և ձիթապտղի յուղը: Աղացած սուրճը նույն փիլինգն է, իսկ յուղը փափկացնում է մաշկը:

6. Մերսում

массаж

Անգամ ամենահանգստացնող մերսումը բարելավում է արյան շրջանառությունն ու մաշկի վիճակը։ Այն նաև նպաստում է վնասակար նյութերի դուրսբերմանը օրգանիզմից։ Առավելագույն արդյունքի կարելի է հասնել եթերային յուղերի և խոտային հավելումների օգտագործման շնորհիվ։ Մաշկի ձգվածությունն ու անոթների տոնուսը լավ վիճակում պահելու համար հարկավոր է մերսում անել շաբաթական մեկ անգամ։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:47
30 Նոյեմբերի 2022
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Ի՞նչ օգուտ կարող է տալ մեր օրգանիզմին արքայանարինջը
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
15:59
10 Նոյեմբերի 2022
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Կանանց ու աղջիկներին միշտ մտահոգում է մեկ հարց. ինչպե՞ս ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից
15:31
01 Նոյեմբերի 2022
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին. ՎԻԴԵՈ
12:35
24 Հոկտեմբերի 2022
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
11:57
24 Հոկտեմբերի 2022
Առողջության միրգ. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորի 5 օգտակար հատկությունները
11:25
24 Հոկտեմբերի 2022
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպիսի՞ն են կենդանակերպի նշանները բարկացած ժամանակ
10:15
24 Հոկտեմբերի 2022
Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
Եթե դուք, ամեն դեպքում, սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
12:31
17 Հոկտեմբերի 2022
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում (ՖՈՏՈ)
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը  «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում. ՖՈՏՈ
10:00
13 Հոկտեմբերի 2022
Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը
Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին
13:50
09 Սեպտեմբերի 2022
Տիմատին Երևանում սրճարան է բացում
Տիմատին Երևանում սրճարան է բացում
19:37
02 Սեպտեմբերի 2022
Լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանել են` արդյոք լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջությանը