ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Սիրտ–անոթային հիվանդություններ, բրոնխիալ ասթմա, հեպատիտ C, ռեմիսիայի մեջ գտնվող օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով, եղնջատենդի և կոնյուկտիվիտի չի կարելի, եթե հիվանդությունը սուր փուլում է։ Չի կարելի պատվաստվել «Սպուտնիկ V»–ով նաև ցանկացած այլ հիվանդության սուր փուլում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Գամալեի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
«Սրտի հիվանդություններ և պաթոլոգիաներ ունեցողները պետք է առաջին հերթին պատվաստվեն, քանի որ նրանք ռիսկի առաջին խմբում են` դիաբետ, սրտի հիվանդություններ ունեցողները։ Նրանք պետք է առաջին հերթին պատվաստվեն։ Պետք չէ դիմել սրտաբանի, անհրաժեշտ է միանգամից պատվաստվել», – ասել է Գինցբուրգը։
Նա նշել է, որ բրոնխիալ ասթման ու հեպատիտ C–ն հիմք չեն պատվաստումից հրաժարվելու համար։
Գինցբուրգը պարզաբանել է, որ եղնջատենդի և կոնյուկտիվիտի սուր փուլում չի կարելի պատվաստվել։ Ցանկացած սուր վիճակ հակացուցում է, կարելի է պատվաստվել երկու շաբաթից։
Գինցբուրգն ավելացրել է, որ ռեմիսիայի մեջ գտնվող օնկոլոգիական հիվանդություն ունեցողները, որոնք չեն ստանում քիմիաթերապիա, կարելի է պատվաստվել։
«Չեմ
կարծում, որ օնկոլոգիական հիվանդությունը հակացուցում է պատվաստման համար, բայց
եթե օնկոլոգիա ունեցող պացիենտը ստանում է քիմիաթերապիա` ցիտոստատիկների տեսքով,
որևէ վատ բան չի պատահի պատվաստման արդյունքում, պարզապես պատվաստումը չի ունենա
անհրաժեշտ արդյունք, հակամարմիններ չեն ձևավորվի», – ընդգծել է նա։–0–