Նոյեմբերի 7–ին հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հինգշաբթի՝ նոյեմբերի 7-ին, Երկիր մոլորակի վրա սպասվում է G1 մակարդակի մագնիսական փոթորիկ։ Այս մասին հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ փոթորիկները կսկսվեն նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ից հետո։ Նոյեմբերի 7-ի կեսգիշերին դրանք կուժեղանան, իսկ ակտիվության գագաթնակետը կլինի ժամը 03:00-ից հետո։ Մինչև ժամը 18:00-ն մագնիսական փոթորիկը կթուլանա։
Հոկտեմբերի 28-ին Երկիրը ծածկվել էր միջին մակարդակի մագնիսական փոթորկով։ Բացի այդ, հոկտեմբերի 24-ին Արեգակի վրա տեղի է ունեցել բարձրագույն X դասի բռնկում, որը տևել է 44 րոպե։
Բռնկումից հետո արևային ռենտգենյան ճառագայթների ազդեցությունը Երկրի իոնոլորտի վրա հասել է R3 ցուցանիշի (ուժեղ)՝ ըստ հնգաստիճան սանդղակի։