ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 27–ամյա ավստրալացի մոդել Տեգան Մարտինը 2014թ.–ին ճանաչվել է «Միսս Տիեզերք»։
Չնայած իր ձեռքբերումներին, աղջիկը հաճախ կասկածել է իր արտաքինի հարցում։
Եվ ահա մեկուսացման ժամանակ նա օգտվել է հնարավորությունից և թերթել հին ու չհրապարակված լուսանկարները, որոնցից մեկը ստիպել է նրան մտածել։
Լուսանկարում Տեգանը կրում է ընդհանուր լողազգեստ և կանգնած է լողավազանի մոտ, գրում է life.ru–ն։
Մոդելի կարծիքով, լուսանկարն անհաջող է, չէ՞ որ այնտեղ երևում է նրա ցելյուլիտը։ Եվ հենց այդ պատճառով նա լուսանկարը հրապարակել է Instagram–ում` կատարելով գրառում։
Տեգանը նախկինում խոստովանում էր, որ հակված է գիրության, և բազմաթիվ մոդելային գործակալություններ նրան մերժել են, քանի որ նա «շատ գեր է»։ Եղել են ժամանակներ, երբ աղջիկն իրեն մատնել է սովի, իսկ հիմա հասկանում է, որ այդ ամենը հիմարություն էր։
«Գիտեմ, որ ձեր մեջ կան աղջիկներ, ովքեր ամաչում են իրենց ցելյուլիտից կամ մարմնի բծերից (ես էլ եմ ձեր պես), բայց հիմա հարմար ժամանակ է` ամեն ինչի մասին մտածելու համար։ Պետք է որոշես ինքդ քեզ համար ինչ է կարևոր և ինչը` ոչ։ Աղջիկներ, ցելյուլիտն ընդհանրապես կարևոր չէ», – գրել է Տեգանը։
Մոդելի բաժանորդներն ու երկրպագուները ջերմությամբ են ընդունել նրա խոսքերը։–0–