419.01
3.96
395.22
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել

10:15
18 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Թերևս միֆ է այն կարծիքը, թե նախաճաշն անհրաժեշտ է նիհարելու համար։ Յուրաքանչյուր մարդու կենսառիթմերն անհատական են, և կան մարդիկ, որոնք պարզապես չեն կարող արթնանալուց անմիջապես հետո ուտել և սահմանափակվում են միայն մեկ բաժակ սուրճով: Եթե դուք, ամեն դեպքում, սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, գրում է bazaar.ru–ն։

Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ է պետք ուտել նախաճաշին նիհարելու համար:

Ավելի լավ է հրաժարվել նախաճաշին մեկ բաժակ սուրճ խմելու և կրուասան կամ մի քանի միրգ ուտելու սովորությունից։ Այս մթերքները գրեթե ամբողջությամբ բաղկացած են արագ ածխաջրերից, որոնք առաջացնում են արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացում: Բարձրացմանը հետևում է կտրուկ նվազում, և մեկ ժամվա ընթացքում կրկին քաղցի զգացում է առաջանում: Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի փոփոխությունները խիստ ազդում են տրամադրության վրա. ավելանում է անհանգստությունն ու հոգնածությունը, իսկ դա հաստատ հարկավոր չէ առավոտյան:

Առավոտյան սննդակարգում պետք է ներառված լինեն սպիտակուցներով և դանդաղ ածխաջրերով հարուստ մթերքներ: Օրգանիզմից շատ ժամանակ և էներգիա կպահանջվի դրանք յուրացնելու համար, ինչը նշանակում է, որ կարող եք հանգիստ դիմանալ մինչև ճաշ՝ չունենալով քաղցի զգացողություն:

Չպետք է մոռանալ նաև բջջանյութի և առողջ ճարպերի մասին: Բջջանյութով հարուստ բանջարեղենը խթանում է մարսողությունը, ինչը շատ կարևոր է, քանի որ գիշերը մեր օրգանիզմում բոլոր գործընթացները զգալիորեն դանդաղում են: Առողջ (չհագեցած) ճարպերով հարուստ մթերքները կօգնեն երկար ժամանակ մոռանալ քաղցի մասին և օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ ճարպաթթուներով։

Հաշվի առնելով այս կանոնները` պետք է ընտրել նախաճաշի այն տարբերակները, որոնք ձեզ դուր են գալիս: Այն կարող է լինել ֆիթնես բլոգերների սիրելի ավոկադոյի տոստը, խաշած ձուն կամ օմլետը, վարսակափաթիլներով և հատապտուղներով շիլան և այլն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել