Մրգային հյութը կարող է մահացու վտանգավոր լինել. գիտնականներ

04.01.2020, 14:25
Ուշադրություն. մրգային հյութը կարող է մահացու վտանգավոր լինել
Մրգային հյութը կարող է մահացու վտանգավոր լինել. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Քաղցր հյութերի, այդ թվում` մրգային հյութերի օգտագործումն ավելացնում է վաղաժամ մահացության ռիսկը 45 տարեկանից բարձր մարդկանց շրջանում։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, գրում է life.ru–ն` հղում անելով EurekAlert–ին։

Загружается новость ... "Лево"

Գիտափորձին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ, որոնցից մասնագետներն ընտրել են նրանց, ովքեր չունեն դիաբետ և սիրտ–անոթային հիվանդություններ։ Գիտափորձից առաջ մասնագետները գնահատել են մասնակիցների կողմից շաքարի մեծ պարունակությամբ հյութերի և մթերքների օգտագործման մակարդակը։

Գիտափորձն ընդհանուր առմամբ տևել է վեց տարի։ Եթե մարդը մահանում էր, պարզվում էր նրա մահվան հնարավոր պատճառը, ինչպես նաև մահվան վրա ազդած գործոնները` ծխախոտ, ֆիզիկական ակտիվություն և անգամ եկամուտների մակարդակ։

Արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այն մարդիկ, ովքեր օրական խմել են մեկ լիտրից ավել քաղցր հյութ, կրկնակի հաճախ են մահացել սրտի իշեմիկ հիվանդությունից, քան այն մարդիկ, ովքեր օրական խմել են առնվազն 30 մլ։ Միաժամանակ, շաքար պարունակող այլ մթերքները չեն ավելացրել վաղաժամ մահվան ռիսկը։–0–