ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (МГИМО) հայոց լեզու կդասավանդվի:
Ինչպես հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
Համաձայնագիրը ստորագրվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՄՄՀՊԻ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովի կողմից։
«Համաձայնագրով նախատեսվում է ձեռնարկել ռուսաստանյան բուհում հայոց լեզվի դասավանդման գործընթացը, ձևավորել հարթակ հայագիտության բնագավառում ուսումնասիրությունների համար, ինչպես նաև խթանել համագործակցություն ՄՄՀՊԻ-ի և հայաստանյան բուհերի միջև», - նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում