ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերն (Շերլին Սարգսյանը) իր կարծիքն է հայտնել Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի և նրա հոր սպանության մասին և դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության համար։ Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին։ Նրանք ցանկացել են պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը, այդ ժամանակ ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ: Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում մահացել է, վայրկյաններ անց մահացել է նաև Տեր Հովսեփ քահանա Պետոյանը։ Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն, ով ուղեկցել է հովվապետին և նրա հորը, վիրավորվել է։
«Եթե «Իսլամական պետությունը» վերադարձել է, ապա դուք և Էրդողանն եք վերադարձել դրան։ Դուք օգնեցին նրան ջարդել քուրդերին։ Մարդիկ տառապելու են և մահանան։ Ձեր «սիրելի Էրդողանը» պետք է որ ցնծա։ «Իսլամական պետությունը» սպանեց հայ հոգևորականին և նրա հորը։ Մի՞թե Էրդողանը գնել է ձեզ», – գրել է Շերը Twitter–ի իր էջում։–0–
