Մաքսիմ Գալկինը նկարիչ Արտյոմ Ստեփանյանի հետ իր դղյակում ստեղծել է «Դրախտի դարպասների» պատճենը (ՎԻԴԵՈ)

18.01.2020, 19:10

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի հաղորդավար Մաքսիմ Գալկինը ներկայացրել է Մերձմոսկվայում գտնվող իր դղյակի շքամուտքի դռան ստեղծման պատմությունը։

Գալկինը տեսանյութ է հրապարակել Instagram–ի իր էջում` նշելով, որ նա ամեն ինչ գեղարվեստորեն մտածել և կյանքի է կոչել իր ընկերոջ Արտյոմ Ստեփանյանի հետ, ով մասնագիտությամբ նկարիչ է։

Գալկինը նշել է, որ դուռը ստեղծվել է 19–րդ դարի կեսերին։ Մշակվել է հատուկ մեխանիզմ, որը թույլ է տվել պատճենել վերածննդի դարաշրջանի հայտնի բրոնզե իրերը։ Մեխանիզմը թույլ է տվել մանրամասն ներկայացնել իտալացի ճարտարապետ Լորենցի Գիբերտիի մեծագույն ստեղծագործությունները։–0–