ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Մալենան վիրահատվել է։
Երգչուհին այս մասին հայտնել է Instagram–ի իր էջի Stories–ում։
«Երկու օր առաջ պատահաբար գիտակցությունս կորցրեցի, մենք շտապ օգնություն կանչեցինք։ Նրանք ինձ հիվանդանոց տարան, և ես վիրահատվեցի։ Հիմա արդեն լավ եմ, սա զվարճալի է ինձ համար», – գրել է երգչուհին։
Դստեր առողջության մասին գրել է նաև Մալենայի մայրը` դերասանուհի Աննա Մանուչարյանը։
«Անհանգստացող բոլոր մարդկանց նամակները կարդում եմ, Մալենան լավ է արդեն։ Շնորհակալ ենք էդքան լավ խոսքերի համար։ Էստեղ էլ բոլորը յուրահատուկ ուշադիր են իր հանդեպ», – գրել է Աննան։–0–
