ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Առաջին ալիքը` հղում անելով նրա կնոջը։
«Փայլուն մոդելավորող, համաշխարհային նորաձևության ճանաչված վարպետ։ Նրա զգեստները կրել են շոու բիզնեսի, թատրոնի ու կինոյի աստղերը, իսկ ցուցադրությունները միշտ գրավել են մեծ ուշադրություն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հայտնի է, որ Վալենտին Յուդաշկինը վերջին տարիներին պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
2016թ.–ին Յուդաշկինի մոտ ախտորոշվել է երիկամի քաղցկեղ, իսկ հետո` մետաստազներ գլխում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում